ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը՝ առաջիկա օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 28-ին` ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 01-02-ին հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 30-31-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular