ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ռուսաստանի բարձր հովանու ներքո ինչ ուզի կարող է անել Հայաստանի դեմ. Անդրեաս Ղուկասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն: Ադրբեջանի ռազմատենչ և սանձարձակ գործողությունների, նպատակների մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի նման վարքագիծը քաղաքագետը պատասխանել է․

«Սա հետևանք է միջազգային իրավունքի տեսանկյունից անորակ և առոչինչ համարվող նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության, որի մեջ հստակ սահմանված չեն եղել այն նոր շփման գծերը, որով պետք է հաստատվեր հրադադար։ Դա բերեց նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, որտեղ գտնվում է նոր շփման գիծը, Ադրբեջանը հնարավորություն է ստացել իր ուզած ձևով սահմանել այդ շփման գիծը։ Երկրորդ պատճառն այն է, որ այդ հայտարարությունը չի ենթադրում իրավական պատասխանատվություն կողմերի համար՝ որոշման դրույթները խախտելու համար։ Միջազգային հարաբերություններով իրավական հետևանք ստեղծում են այն պայմանագրերը, համաձայնագրերը, որոնք գրանցված են ՄԱԿ-ի քարտուղարությունում։ Այդ համաձայնագիրը չի սահմանում նաև միջազգային վերահսկողություն ողջ շփման գծի երկայնքով»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք լայնածավալ պատերազմի վտանգ կա քաղաքագետը պատասխանել է․ «Իրավական առումով որևէ զսպող գործիք չկա, Ադրբեջանն ինչ ուզի կարող է անել Հայաստանի դեմ՝ Ռուսաստանի բարձր հովանու ներքո»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular