Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի անկայունությունը վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանում վերջին օրերին կրկին բողոքի խոշոր ակցիաներ են եղել, որոնք սկսվել են սոցիալական հողի վրա, սակայն արագորեն վերածվել են քաղաքական բողոքների։ «Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա» ծառայության փոխանցմամբ, բողոքի ակցիաները սկսվել են Խուզեստան նահանգում և այլ քաղաքներում՝ ջրի բացակայության պատճառով, հասել են նույնիսկ մայրաքաղաք Թեհրան, որտեղ ցուցարարները բողոքել են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։ Հատկանշական է, որ Իրանում խժդժությունները սկսում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը զուգահեռ, և արտաքին ազդեցությունը բոլորովին էլ չի կարելի անտեսել։ Հիշեցնենք, որ դեռևս հունվարի վերջին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում հայտարարել էր, թե Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»,- ասել էր նա։ «Մենք ընդհանուր շատ մտահոգություններ ունենք, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը։ Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ։ Վստահ ենք, որ այդպես էլ կշարունակվի և այդպես էլ կմնա։ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք բերելուց հետո միշտ եղել է մեր լավ բարեկամ երկիրը։ Եվ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Այսօր, երբ վտանգ է սպառնում ՀՀ ինքնիշխան տարածքին, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, փորձում է ուժի գործադրմամբ և հետագա սպառնալիքով սահմանազատում պարտադրել, Իրանում անկայուն վիճակը չի կարող դրական ազդել Հայաստանի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը բավարար հնարավորություններ ունեն Իրանում անկայուն իրավիճակ ստեղծելու, տարածաշրջանային սրման պայմաններում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը շեղելու համար։ Հայաստանի գործող իշխանությունները մեկ անգամ պատժվել են Իրանի դեմ ոչ բարեկամական գործողությունների, նոր ԱԺ-ում իշխող խմբակցության ղեկավարի բերանով՝ Իրանը ավտորիտար պետություն որակելու համար։ Այս անգամ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց աջակցությունը հայտնել հարավային բարեկամին, որպեսզի այդ երկիրն էլ իր ունեցած լայն ազդեցությունն օգտագործի մեր շահերը առաջ տանելու համար։

Նորայր Երեմյան

Թուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված