Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար այդ ամենը բուտաֆորիա է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զապարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է մի շարք փաստաթղթեր որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը կառուցողական դարձնել։

Այս թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հարցին, թե այդ փաստաթղթերը որքանով կարող են շահեկան լինել հայկական կողմի համար` Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է․ «Դե տեսնենք, թե ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Ամեն դեպքում, մինչ այժմ մենք արդեն տեսել ենք, թե Կրեմլի պատկերացմամբ «կառուցողական» եզրը ինչ ընկալում ունի։ Իրենք արդեն հայտարարել են, որ «փայլուն» օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ Արցախում։ Հիմա իրենք Ալիևի հետ «փայլուն» օպերացիա են իրականացնում հայ-ադրբեջանական սահմաններին՝ փորձելով օրինականացնել Հայաստանից նոր տարածքների զավթումը ադրբեջանական զինուժի կողմից, ինչը տեղի ունեցավ նաև ռազմական դիմադրություն ցույց չտալու և «խնդիրը խաղաղ կարգավորելու» ռուսական պարտադրանքի, ապաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու վրա դրված Կրեմլի արգելքի պայմաններում։ Իրենց կառուցողականն այն է, երբ անգամ չդատապարտեցին այդ ներխուժումը, թեև իրենք լավ գիտեին, որ ադրբեջանցիների ներկայացված քարտեզները կեղծ էին։ Իրենց «կառուցողականը» Ալիևի ձեռքից կերակրվող գեներալ Մուրադովն է, որը ամբողջությամբ սպասարկում է Արցախում Ադրբեջանի շահերը։ Հայաստանին սահմանազատման հարցում սեփական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է հիմնվել ոչ թե ռուսական կողմի փաստաթղթերի, ինչպիսիք էլ որ դրանք լինեն, այլ միջազգային իրավունքի և սահմանների սահմանազատման լավագույն եվրոպական փորձի վրա, որը ամրագրված է ԵԱՀԿ համապատասխան թեմատիկ ձեռնարկներում։ Օրինակ, միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատման ընթացքում պետք է պաշտպանվեն տեղի բնակչության քաղաքացիական, տնտեսական շահերը, իրավունքները։ Նաև էական նշանակություն ունեն սահմանների պատմա-իրավական հիմքերը։ Ռուսաստանի համար այդ ամենը բուտաֆորիա է և գոյություն ունեն միայն Ռուսաստանի կայսերապաշտական շահերը, որոնք այս պահին, ըստ Կրեմլում նստած կլեպտոկրատիայի, համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Շառլ Միշելի առաջարկը՝ տրամադրել փորձագետների սահմանազատման հարցում, չի կարելի օդում թողնել։ Անհրաժեշտ է արձագանքել դրան։ Թող Ադրբեջա՛նը մերժի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Հուլուսի ԱքարԶինծառայողին ինքնասպանության են հասցրելՈղբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինԶինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, 2 անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարանՏիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը
Ամենադիտված