ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, որը երբևէ որևէ պայմանավորվածություն չի պահել և չի պահում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար կրակահերթեր է բացում Հայաստանի սահմանային երկայնքով։ Երասխում հակառակորդը կրկին սկսել է կրակոցները։ Սահմանային լարվածությունը չի թուլանում։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա` քաղաքագետը պատասխանել է, որ որևէ բան հարյուր տոկոսով բացառելն այս պահին տակտիկական սխալ կլինի․ «Մենք պետք է լավ հասկանանք՝ ո՛ւմ հետ գործ ունենք. մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը երբևէ որևէ պայմանավորվածություն չի պահել և չի պահում։ Ըստ էության, պայմանավորվածությունները խախտելը նրանց ստրատեգիայի մեջ է, այդ թվում և դիվանագիտության տեսանկյունից։ Այնպես որ, հաշվի առնելով սա՝ մենք լիարժեքորեն չենք կարող վստահ լինել, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, բայց դրանց հավանականությունն այսօր խիստ փոքր է՝ հաշվի առնելով բազմաթիվ իրողություններ, նախևառաջ այն, որ լայնամասշտաբ գործողություններն այս պահին ձեռնտու չեն Ադրբեջանին, որովհետև հասկանալի է, որ այստեղ այլևս Արցախի հարց չէ, այլևս միջազգային իրավունքով և միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ են այս ոտնձգությունները կատարվում և սրանք տեղափոխում են Ադրբեջանի սողացող պատերազմը ՀՀ սահմաններ: Նրանց նպատակն այսօր Հայաստանի շուրջ իրենց հասանելի բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը իրենց վերահսկողության տակ վերցնելն է։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ թե՛ Գեղարքունիքի մարզը, թե՛ Տավուշը Հայաստանի ստրատեգիական ճանապարհների հատվածներն են։ Երասխի պարագան էլ Հյուսիս-հարավի տրամաբանության մեջ է տեղավորվում, այդ թվում՝ երկաթգծի, քանի որ այդտեղով ժամանակին անցել է երկաթգիծը և կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է նաև այդ հատվածում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular