ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

ՍՊՈՐՏ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով օլիմպիական մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կանանց 59 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդ էր համարվում չինական Թայպեյի մարզուհի Կու Հսինգ Չունը, որն աշխարհի ռեկորդակիր է հրում վարժությունում։ Արդեն պոկում վարժությունում Չունը գլխավերևում պահելով 103կգ քաշը, սահմանեց օլիմպիական նոր ռեկորդ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց երկուսը և առաջին վարժությունից հետո 95կգ արդյունքով չորրորդ տեղում էր։ Համեմատության համար նշենք, որ հայ մարզուհին ավելի ուժեղ է հենց պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 110կգ, և դժվարությամբ, բայց կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում։ Սակայն պարզ էր, որ մեր մարզուհին շատ քիչ շանսեր ունի մեդալի համար պայքարելու, քանի որ մրցակիցներն ավելի ծանր քաշեր էին պատվիրել։ Յայլյանը փորձեց միանալ արծաթե կամ բրոնզե մեդալների համար պայքարին, բայց 115կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ, և երկամարտի 205 կգ արդյունքով հայ մարզուհին զբաղեցրեց 7-րդ տեղը։

Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը օլիմպիական ռեկորդներով դարձավ Կու Հսինգ Չունը։

Մրցումային հերթական օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի ազատ լողաոճի 100 մետր մրցատարածության մրցումներին։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular