Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Կիևի սառը ցնցուղը.Փոքր ազդեցության երկրների շահերը միշտ էլ մանրադրամ են և մշտական հովանավորյալներ չեն լինում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Մարդու իրավունքների, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախկին նախագաh Նաիրա Զոհրաբյանը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծի հետ կապված աշխարհի գերտերությունների բանակցությունների վերջնարդյունքից հետո այսպես է նկարագրել Ուկրաինայում քաղաքական-բարոյական իրավիճակը։  

«Запад нам поможет։Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հասունանում։ Իսկ ի՞նչ է եղել։ Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը եւ արվեց։ ․․․ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արեւմտյան մակիաժի, տեւական խաչակրաց պատերազմների մեջ էր։ 

ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրը այլեւս իրողություն է։ «Քցե՞ցին» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։Ու հետո՝ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը՝ հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով»:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 7-ին  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հայտարարել էր, որ կուզենար քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հուլիսի 12-ին կայանալիք հանդիպմանը «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, քանի որ «Հյուսիսային հոսք -2» նախագիծը գլոբալ հարց է, որը Ուկրաինայի համար նաև անվտանգային հարց է և չի ծ կարող լինել առանձնացված։

«Հյուսիսային հոսք-2» -ը, հիշեցնենք, Բալթիկ ծովով երկճյուղ՝ 2468 կմ․ երկարությամբ գազատար է, որն անցնում է 5 երկրներ՝ Գերմանիայի, Դանիայի, ՌԴ-ի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի տարածքով։

Ուկրաինայի բերափոխումների գործկոմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրիանական սառւ ցնցուղից հետո հայտարարերել է, թե  «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո անհրաժեշտ է սկսել սեփական, այդ թվում կանաչ ջրածնի ռեսուրսների մշակումները։
Բայց արևմյան երկրներից  հակադարձումներն ու գնահատականները պարզապես աղ են լցնում ուկրաինական բաց վերքի վրա։ Մասնավորապես, Բունդեսթագի՝ էկոնոմիկայի և էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Կլաուս Էռնստը «Դոյչե վելլե»-ի հետ զրույցում  հայտնել է, թե Գերմանիայի ու ԱՄՆ-ի՝ «Հյուսիսային  հոսք-2»- շուրջ պայմանավորվածությոնը կոչել է «բանականության հաղթանակ»։

«Սա միջազգային իրավունքի հաղթանակն է, քանի որ ԱՄՆ-ի կողմից իրենց երկրի հետ բոլորովին որևէ առնչություն չունեցող պատժամիջոցների սահմանումը միանգամայն անընդունելի կլինենին», -ասել է Էռնստը։ Նա նաև մեկնաբանել է, որ Ուկրաինայում գազային հակամարտությունը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան այս տարիների զբաղված է եղել ռոսական գազն իրենով անելով ու դրա համար չվճարելով։ 

«Եթե շարքային քաղաքացին չի վճարում սպառած գազի դիմաց, նրա գազն անջատում են և դա քննարկման ենթակա չէ», - ամփոփել է գերմանացի պատգամավորը։ 

Հայաստանցի քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում Ուկրաինային շրջանցելու շուրջ ամերիկա-գերմանական պայմանավորվածության վերաբերյալ ասաց․ «Սա ևս մեկ ապացույցն է, որ փոքր երկրների կամ քիչ ազդեցություն ունեցող երկրների շահերը միշտ էլ մանրադրամ են լինում խոշոր տերությունների մեծ աշխարհաքաղաքական խաղերում։ Առավել ևս՝ այն շրջանում, երվ տեղի է ունենում աշխարհի հերթական վերաձումը՝ գեոքաղաքական, գեոտնտեսական և այլ։ Մենք հիմա ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, որը սկսվեց այսպես կոչված քովիդային ժամանակաշրջանից»։

Վիգեն Հակոբյանը վստահ է, որ այս հարցը վճռված է եղել ոչ այնքան Մերկել-Բայդեն, այլ Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ։ «Որի ժամանակ շատ բան պայմանավորվեցին ամբողջ աշխրահի կտրվածքով։ Ներառյալ՝ Արցախը, Դոնբասը, Սիրիան և  Ուկրաինան, բնականաբար։ ՌԴ տնտեսական շահերից է Եվրոպայի համար գազային մոնոպոլիան, որը շատ ցավագին էին ւընդունում ԱՄՆ -ում, բայց այն, որ իրենք պայմանավորվեցին, վկայում է այն մասին, որ Բայդենն էլ է ստացել այն, ինչ ուզում էր, մեկ այլ տեղ»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի այս որոշումը նաև ի ցույց է հանում, որ ինչ-որ պրոեկտների մշտական հովանավորյալներ չեն լինում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։

«Ուկրաինայի հետ վարվում են այնպես, ինչես հիմա՝ Հայաստանի։ Ուկրիանային ասում են՝ քո գեոքաղաքական և գեոտնտեսական շահերի դիմաց, որոնց մասին քեզ ոչ ոք չի էլ հարցնում, մենք կլուծենք 3 երկրներով՝ Գերմանիա, ռուսներ և ԱՄՆ, քեզ Գերմանիան մի քիչ փոխհատուցում կտա՝ փող։ Հիմա Հայաստանին էլ որոշ պարտավորոթյունների դիմաց 2․6 միլիարդ են տալիս չէ՞»։

Ամփոփենք՝ սա տարածաշրջանային և համաշխարհային հիմնական խաղացողների կողմից և միջից սովորական պրակտիկա է, երբ հարկ եղած ժամանակ հանուն ավելի մեծ շահերի, զոհաբերվում են խաղի մասնակից քվազի-պետություններ-խաղացողների շահերը։
 

 

 

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել
Ամենադիտված