1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը վախենում է անգամ ընդդիմադիրների լուսանկարներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի իշխանությունը վախենում է անգամ ընդդիմադիրների լուսանկարներից։ Նախօրեին ոստիկանությունը արգելել է սյունեցի համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք անցկացնել Հյուսիսային պողոտայում: Ուրբաթ օրը «Հայաստան» դաշինքի ակտիվիստները Հյուսիսային պողոտայում տեղադրել էին կալանավորված համայնքապետերի մեծադիր նկարները և նրանց ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էին սկսել։ Շաբաթ արդեն ոստիկանները, խախտելով օրենքը, առանց որևէ պատճառաբանության արգելել էին ստորագրահավաքը։

«Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել»,- իր հայտարարության մեջ նշել էր «Հայաստան» դաշինքը։

Քաղաքական հետապնդումների այս շարքում տրամաբանական է, որ իշխանությունը ահաբեկվում է տեղերում ազդեցություն և հեղինակություն ունեցող մարդկանցից, փորձում նրանց մեկուսացնել։ Բայց Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է, որ գործող իշխանությունը վախենում է նույնիսկ կալանավորվածների լուսանկարներից։ Սյունիքում քաղաքական հետապնդումներից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» անցնելու է մյուս մարզերին և Երևանին, որտեղ փորձելու է նվազեցնել քաղաքական հակառակորդների ազդեցությունը, հետապնդելու, հնարավորության դեպքում՝ կալանավորելու է բոլոր ընդդիմադիրներին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնացող որևէ անձ չի պլստալու իշխանության վրեժխնդրությունից։ Փաշինյանական իշխանությունը գնալով կորցնում է ողջամտության վերջին նշույլները, իր ահից անում ամենաանհեթեթ քայլերը։ Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը որևէ լավ տեղ չի տանելու Նիկոլ Փաշինյանին և իր կողմնակիցներին։

Նարեկ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular