ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խրախճանք ժանտախտի պահին․ ոստիկանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի գերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սեփական ծննդավայր ուղևորվում է հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Շաբաթ օրը Շիշ բռնողի հարսանիքին թուրքական մուղամների ներքո քեֆ անելուց հետո Փաշինյանը երեկ էլ ուղևորվել է հայրենի Տավուշ, որտեղ Վարդավառը տոնում են ոչ թե եկեղեցական օրացույցով, այլ հուլիսի վերջին կիրակի օրը։ Փաշինյանին ճամփորդության ընթացքում ուղեկցել են ընտանիքի անդամները, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մի քանի հարյուր ոստիկաններ։ Ժամանակին Երևանում քայլող և բնակիչների հետ սելֆի անող վարչապետը այսօր նույնիսկ հայրենի մարզ չի կարողանում ուղևորվել առանց ահռելի թիկնազորի։ Նույնիսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացած 54 տոկոս քվեն նրան չի փրկում նոր «ողջույններից»։

Ըստ ամենայնի, Փաշինյանն ինքն էլ վախենում է սեփական երկրի բնակիչներից, գիտակցում իր արարքի ողջ ստորությունն ու հանցավորությունը։ Իսկ ամենաշատը տուժում են իրավապահ համակարգի աշխատակիցները, որոնք տնից-տեղից իրենց հիմնական գործից կտրված, ստիպված են ապահովել փոքրիկ մի բռնապետիկի քմահաճույքները։ Մամուլը հիշեցնում է, որ անցած տարի ևս էլիտար տավուշցիները կորոնավիրուսի թեժ սեզոնին Ծիրանիում բազմամարդ խնջույք էին կազմակերպել, ապա տոնական օրը շարունակել Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի գյուղում՝ Ենոքավանում, սակայն հետագայում «կռուտիտ» եղան, թե պաշտոնական ընթրիք էին կազմակերպել։ Թե այս տարի ինչպես են պատրաստվում նշել, չհաջողվեց պարզել։ Փաշինյանի խրախճանքների մանրամասները գաղտնի են պահվում հանրության ուշադրությունից, իսկ նա և իր ընտանիքը վայելում են իշխանության պտուղները։

Հայկ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular