ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պատմել է Պուտինի ու Ալիևի միջև վստահելի հարաբերությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

news.ru-ն գրում է, որ հուլիսի 20-ին Կրեմլում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում: «Վալդայ» ակումբի փորձագետ, IMEMO-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, NEWS.ru-ին տված հարցազրույցում գնահատել է երկու երկրների ղեկավարների բանակցությունները: Ըստ նրա Ալիևի և Պուտինի շատ լավ հոգեբանական շփման և վստահելի հարաբերությունների համատեքստում կարելի է ենթադրել, որ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր, և դա ուղղված է հրադադարի ռեժիմի իրականացմանն ու բոլոր այն հարցերի բացառմանը, որոնք ապակայունացնող են: Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախապես էր ժամանել Մոսկվա: Ըստ Պրիտչինի` Ալիևի այցը «մաքոքային դիվանագիտության» գծի շարունակությունն է, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների ղեկավարների հետ զրուցել է Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

Ըստ Պրիտչինի` Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ նշվել է, որ աշխատանքներ են տարվում փոխվարչապետերի մակարդակով, ուստի հուսանք, որ որոշակի պայմանավորվածություններ համաձայնեցված են և հետագայում կբանակցվեն հայկական կողմի հետ, և կարգավորումը առաջ կընթանա: Այսինքն հույս կա, որ հարցը առաջընթաց կունենա:

Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ: Ղարաբաղյան հիմնահարցից բացի, կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության և պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular