ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BTS խումբը Billboard-ի երաժշտական չարթերի պատմության մեջ է մտել՝ ռեկորդ սահմանելով

ՄՇԱԿՈՒՅԹ

Հարավկորեական հայտնի BTS խմբի Permission to Dance («Պարելու թույլտվություն») նոր ստեղծագործությունը թոփ 100-յակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ընդ որում, նրանց նոր երգն «առաջ է անցել» նախորդ Butter («Կարագ») ստեղծագործությունից, որն ավելի քան 7 շաբաթ գլխավորում էր Billboard-ի թոփ 100-յակը։

Ինչպես նշվում է, խումբը Billboard-ի պատմության մեջ ռեկորդ է սահմանել, քանի որ վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը հաջորդաբար զբաղեցրել են իր ստեղծագործությունները։

Նշենք, որ Permission to Dance երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է հուլիսի 9-ին։ Այժմ տեսանյութը YouTube-ում ունի ավելի քան 185 մլն դիտում։

Butter երգի տեսահոլովակը երկրպագուների դատին էր հանձնվել մայիսի 21-ին․ այն ունի 470 մլն դիտում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular