Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանին մի կերպ տեղավորեցին նոր պաշտոնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջապես գտավ մի պաշտոն, որին կարող է նշանակել Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։ Մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, թե Միրզոյանը համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, թեև մինչ այդ համառորեն հրաժարվում էր բոլոր առաջարկներից, այդ թվում՝ ԱԳ նախարար կամ ՌԴ-ում դեսպան նշանակվելու հեռանկարներից։ 

Օրեր առաջ էլ Արարատ Միրզոյանը ԿԸՀ էր ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, թե նա կարող է ԱԳ նախարար նշանակվել։ 
Ազգային անվտանգության ծառայության բացահայտված գործակալը, նշենք, խորապես նեղացած էր իր քաղաքական թիմից, որ, չնայած իր ջանքերին և ընտրացուցակում երկրորդը լինելու հանգամանքին, չէին ցանկանում վերընտրել ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ դրանից պակաս պաշտոն նրա սիրտը չէր էլ ցանկանում։ Թերևս գտել են մի ոլորտ, որտեղ Արարատ Միրզոյանը կարող է ինքնադրսևորվել, հատկապես Անվտանգության խորհրդում իր աշխատանքը ձախողած Արմեն Գրիգորյանից հետո։ Վերջինս ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել առաջին փոխարտգործնախարար։ 

«Քաղաքացիական պայմանագրի» թիմը ևս նեղացած է Միրզոյանից, ով ամիսներ շարունակ չէր մասնակցում քաղաքական պրոցեսներին, չէր աջակցում թիմակիցներին, և ակտիվացել էր միայն նախընտական քարոզարշավի օրերին՝ մարզային մի քանի հանդիպումներում ելույթներ ունենալով։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանը կոկորդ էր պատռում հանուն Նիկոլ Փաշինյանի։ Հետևաբար, Փաշինյանը երկու կուսակիցներից որպես ԱԺ նոր նախագահ ընտրել է իրեն առավել նվիրվածին։ Խորհրդարանում իր դիրքերը լրջորեն զիջել է նաև Արարատ Միրզոյանի, պայմանական ասած, թիմը։ Նրա ընկերներից մի քանիսն ընդհանրապես չէին ներգրավվել ընտրական ցուցակում, մյուսներն էլ մի կերպ անցել են խորհրդարան, և մինչ օրս հայտնի չէ՝ կնշանակվե՞ն հանձնաժողովի նախագահների պաշտոնում Նարեկ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, թե՞ ոչ։

Կարեն Գևորգյան

Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»
Ամենադիտված