ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սվազիլենդ՝ Հասարակության օր, Ադրբեջան՝ Ազգային մամուլի օր, Տաջիկստան՝ Տաջիկստանի ազգային լեզվի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ  գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվել է Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

1918 – Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է  Ազգային Խորհուրդ և հիմնվել ժողովրդական կառավարություն։

- Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկյանի հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդի հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։

1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։

1930 - ԽՍՀՄ-ի Կոլխոզկենտրոնը որոշել է, որ աշխատանքի վարձատրություն կոլխոզներում իրականացվելու է ոչ թե փողով, այլ աշխատօրերով։

1954 - ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն ընդունել է «Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության ուժեղացման միջոցառումների մասին» որոշումը։

1956 - շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։

2003 - մահափորձ է կատարվել Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց:

2011 - առաջին անգամ հայ սուզորդների թիմը ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը:

2012 – վախճանվել է անվանի դերասանուհի Գալյա Նովենցը։

2013 - Երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։

2015 - Նոր Հաճնում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին էր։

2016 - Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և ահաբեկչություն իրականացրած և ՊՊՁ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099 – խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլյոնցին։

1246 - 65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է եղել, որը հասել է մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։

1298 - տեղի է ունեցել Ֆոլկերեյի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։

1456 - հունգարական բանակը ազատագրել է Բելգրադը օսմանական նվաճողներից։

1498 - վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։

1502 - պորտուգալական արշավախմբի կազմում  ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։

1713 – ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։

1814 - Օհայոյի հինգ հնդկական ցեղերը խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։

1878 – ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որը առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։

1894 - ֆրանսիայում կայացել է  «Paris-Rouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը։.

1910 - Ռուսաստանի  Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։

1927 – հիմնադրվել է «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։

1944 – ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

1960 - Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։

1965 – ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։

1986 - Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվերակել է պետական դպրոցներում մարմնական պատիժները արգելելու որոշման օգտին։

1992 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։

2010 - Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։

2011 – Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի  ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել են վնասվածքներ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular