ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը նշել է «Հայաստան» դաշինքի պարտության պատճառները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի պարտությունը պայմանավորված է 3 գործոններով: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն  հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Սա այն հարցն է, որ հուզում է, ոչ միայն ինձ այլեւ շատ-շատերին` եւ հոգեբաններին եւ քաղաքագետներին եւ ընդհանրապես մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով, բայց այնուամենայնիվ այստեղ 3 գործոն է որոշիչ եղել: Առաջինը` դա հին եւ նոր, որոշակի դասակարգային նաեւ երանգներով, հայաստանցի- ղարաբաղցի եւ ոնղց որ այդ հինն ու նորը այսպես իրար կպել են, զուտ հասկանալի պատճառներով եւ եւս մեկ հանգամանք:  Երբ որ մենք ասում էին արժանապատիվ խաղաղություն եւ մեր ժողովրդի մի հատվածը, որը հաշտվել է այդ պարտության հետ , այս արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար եւ այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից: Եւ ամենակարեւորը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարասափի շահառու է դարձել: Սա իսկապես  թվում է` անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա եւս սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կարող են բացատրել ձեզ, թե ինչպես է այս ամենը աշխատում»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` իրենց դաշինքի նպատակն եղել է ժողովրդին այս շոկային վիճակից հանելը.«Մենք դաշինքով մեր ամբողջ քարոզչությունը փորձում էինք հույս, հավատ ներշնչել մարդկանց ապագայի հանդեպ: Նման հույս-հավատ ես չէի տեսնում իշխանական այս թեւի մոտ, ուղղակի չկար, ավելի շատ ներքաղաքական լարվածություն էին հրահրում իրենց մուրճերով, փորձում էին սրել այն գործոնները, որոնք  կարող էին իրավիճակը փոխել իրենց օգտին եւ ինչ-որ տեղ կարողացան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular