ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք շուտվանից էիք սենց անասուն, թե թրենդի ներքո դարձաք․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ալեն Ղևանդյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Ինչ լավ է ադրբեջանցիները էլ չեն կրակում Երասխում, ուրեմն մի քիչ էլ կարող ենք ապրել․․․ համ էլ թող Երասխը արարատցիները պահեն․․․ այ, երբ գան մեր հայաթ, շենքի դեմը, նոր մենք, իբր, կպահենք մեր հողը․․․
Դուք շուտվանից էիք սենց անասուն, թե թրենդի ներքո դարձաք․․․ ի դեպ, խոտի գինը թանակցել ա, բա ի՞նչ եք անելու․․․
Սա չուլի փիլիսոփայությունն է, որն ընտրած մի 680հազ․ մարդ հիմանականում էս մոտեցման կրող են։ Սա ֆիքսենք որպես առկա իրականություն։
Բայց սա ինձ ի՞նչ, պետք է ոչ թե անընդհատ ասել թե սա է մեր ժողովուրդը, հասարակությունը, ընտրազանգվածը, այլ ռեալ քայլեր անել, փոխել էդ մարդանց՝ հանելով էդ անուղեղ, բթացած վիճակից։ Մի հստակ մասի հետ, դա, իհարկե, չի ստացվի, իրենք անհույս են։ Մինչդեռ մնացածի հետ դա պետք է անել ստրեսով․ ու այդ 680 հազարը իրենք իսկ կդավաճանեն իրենց չուլին ու միանգամից կփորձեն գտնել նոր առաջնորդ, հույսի նոր աղբյուր, կվերադառնան իրականություն։
Ու մի հարցրեք ինձ, թե բա ո՞նց անենք․ էս հարթակը նման հարցի պատասխան գրելու տեղ չի, ես միայն ուղին եմ ֆիքսում․ լուծումներ, իհարկե, կան և դրանք ես էլ ունեմ, ու, կարծում եմ ոչ միայն ես։
Դուք՝ որպես փաստ, տեսնում եք, որ երկրի լիարժեք վերացումից 5 է պակաս։ Երբ ուղի ու քայլ չեք անում, նշանակում է դուք ձեզ չեք համարում երկրի տերը․ էդ դեպքում, կներեք էլի, ինչու քաղաքացին պետք է ձեզ ընտրեր էս վերջին խայտառակ ընտրություններում, երբ ուզում էիք պարզել, թե սա լեգիտի՞մ է երկիրը վարի տալիս, թե՝ ոչ լեգիտիմ ձևով։
Միգուցե բավ է ասել, որ այ դուք ընտրեցիք չուլին, ուրեմն թող երկիրը գնա կորի․․․ինչու էդ չուլն է մեր երկիրը ստեղծել, պահել, ինչու առաջին արցախյանի, ապրիլյանի, 44-օրիայի տղերքն էդքան արժեք չունեին, որ գնացին երկիրը պահելու համար նահատակվեցին։
Ինչի՞, էս չուլն իր ընտրողներով պիտի որոշի մենք երկիր ունենանք, թե՝ ոչ․․․ իսկ էն ինտելեկտուալ, գիտակից զանգվածն էլ կողքի քաշվի ասի, դուք՝ ձեր պետությունը, ուզում եք վարի տվեք, մենք դրան չենք ընտրել։ էդ ու՞մից եք խռով, ու՞մից եք նեղացած, թե իբր չեք գիտակցում, թե օրակարգն այսօր ո՞րն է․․
էդ միանգամից բոլորդ դարձաք դեմոկրատ, հա՞։ էդ ոնց տենց միանգամից ու պետության հերն էլ անիծա՞ծ։ Ի՞նչ, կողքից պիտի կանգնենք նայենք, ասեք, դուք եք ընտրել, դուք էլ մեղավորն ու պատասխանատուն եք, երբ պետությունը վերանա․․․
 
Մի բան էլ․ դեռ ուշ չի։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular