ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հեղեղման զոհերի թիվը հասել Է 25-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 25 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենիպրես»-ը, տեղի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է «Սինխուա» գործակալությունը: Նախնական տվյալներով՝ յոթ մարդ համարվում է անհայտ կորած: Հուլիսի 16-ից հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով տուժել է Հենանի նահանգի 1,24 միլիոն բնակիչ:

Հուլիսի 21-ն կայացած ճեպազրույցում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտնել է, որ ՉԺՀ-ի իշխանությունները տեղեկատվություն չեն ստացել տարերային աղետի հետևանքով զոհվածների և տուժածների թվում օտարերկրացի քաղաքացիների մասին: Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևների պատճառով սկսվել են հորդացումներ:

Հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոնի՝ Չժենչժոուի մետրոյի թունելում գնացքը ջրով լցվելու հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս հինգը՝ տուժել: Չժենչժոուից արևելք ընկած Գունյի քաղաքի իշխանությունները հայտնել են չորս զոհվածի մասին: Քաղաքի ամբարտակներից մեկի ճեղքման պատճառով տեղի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը սպառնալիքի մակարդակը երրորդից բարձրացել է մինչեւ երկրորդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular