ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ են վտանգավոր կոֆեինի մեծ չափաբաժինները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե մարդն օրական 8 բաժակից ավելի սուրճ է խմում, նա մեզի հետ միասին կորցնում է մեծ քանակությամբ կալցիում, ինչը բարձրացնում է օստեոպարոզի առաջացման ռիսկը։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է British Journal of Clinical Pharmacology-ում։

Ինչպես ներկայացնում է Medportal.ru-ն, միջին վիճակագրական մարդն օրական 2 բաժակ (200 մգ) սուրճ է խմում։ Սակայն ոմանք, հատկապես դեռահասները, օգտագործում են նաեւ մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիքներ եւ այլ մթերքներ, որոնք շատ կոֆեին են պարունակում։

Հատկապես խոցելի են սուրճի բացասական էֆեկտների հանդեպ կանայք դաշտանադադարի ժամանակ, քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված նրանց մոտ հաճախ իջնում է կալցիումի մակարդակն արյան մեջ։

Նոր հետազոտությունում գիտնականները սահմանել են, թե կոֆեինն ինչ չափաբաժինների դեպքում կարող է հանգեցնել վտանգավոր կողմնակի էֆեկտի առաջացման։ Աշխատանքին մասնակցել է 24 կամավորական։ Նրանց կեսը ստացել է կոֆեինով ծամոն երկու ժամը մեկ (օրական ընդամենը 800 մգ կոֆեին), մյուսներն ստացել են պլացեբո։

«Կոֆեինի խմբի» մարդկանց մոտ կալցիումի քանակը, որը նրանք կորցրել են մեզի հետ ստանդարտ աշխատանքային օրվա ընթացքում, 77 տոկոսով ավելին է եղել, քան նրանց մոտ, ովքեր կոֆեին չէին ընդունել։ Գիտնականները նշում են, որ դա պոտենցիալ սպառնալիք  է ստեղծում ոսկրերի համար՝ օրգանիզմում այդ կարեւոր տարրի անբավարարության պատճառով։ Կալցիումի անբավարարության դեպքում առաջ է գալիս օստեոպարոզ՝ վիճակ, որի դեպքում ոսկրերի ցածր ամրության պատճառով մեծանում է կոտրվածքների ռիսկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular