Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 21

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, հակասական որոշումներ ընդունել: Հավանական են սխալներ, բայց դուք բարեբախտաբար դրանք ժամանակին կնկատեք ու կփորձեք ուղղել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա դրված նպատակներին հասնելն ու բարդ գործերից գլուխ հանելը: Հնարավորություն կունենաք ազդեցիկ համախոհներ գտնել, համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք շատ բաների են ունակ: Ձեզ հետ հետաքրքիր կլինի, շատերը կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Այն հազիվ թե լուրջ խնդիրներ բերի և հաստատ կանցնի առանց այնպիսի իրադարձությունների, որոնց համար զղջալու էիք: Շատ բան հաջող կդասավորվի, և դուք միայն պիտի օգտվեք բացված հնարավորություններից: Ցուլերը կկարողանան հաջողության հասնել այն գործերում, որոնցից նախկինում չէին կարողանում գլուխ հանել:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, կարող եք վերջ տալ երկարատև վեճերին, փոխադարձ դժգոհություններին ու վիրավորանքներին: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-2729&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է նոր գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչ առաջ չէր ստացվում, բարդ հարցեր կլուծեք, լուրջ սխալներ էլ չեք գործի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Շփումների ժամանակ խնդիրներ չեն առաջանա: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, բոլորին համապատասխան մոտեցում կցուցաբերեք, չնայած՝ երբեմն որոշակի ջանքերի գնով: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան ծրագրերը քննարկելու համար: Հարազատները ձեր շատ նախաձեռնություններ կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք մանրուքներին շատ սուր չարձագանքել և սրտին շատ մոտ չընդունել իրադարձությունները, որոնք հազիվ թե կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին, հնարավորինս սահմանափակել շփումները ձեզ քննադատող, շեղող և հավասարակշռությունից հանող մարդկանց հետ:

Հարմար օր է օգտակար գործերի համար, որտեղ ինչ-որ մեկի օգնության կարիքը չի լինի: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը երկարատև քննարկումների, աննշան մանրուքների հետ կապված վեճերի վրա չծախսեք: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Դուք սպասվածից շատ բան կհասցնեք անել, նույնիսկ եթե չշտապեք: Շատերը պատրաստ կլինեն օգնություն առաջարկել, աջակցել ձեր նախաձեռնությունները: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որից շատ բան կսովորեք:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Շահավետ գործարք կնքելու շանս կլինի: Հավանական են հաջող գնումներ, կարող եք մտերիմների համար նվերներ ձեռք բերել: Երեկոն հարմար է սիրելիի հետ հանդիպելու, ռոմանտիկ զբոսանքի, անսովոր վայրում ժամադրվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե զգույշ գործեք, կարևոր որոշումները տաք գլխով չընդունեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այն բաց չեք թողնի: Որոշ Կույսեր կհասկանան՝ ինչպես դեպի լավը փոխել լարված հարաբերություններն ու վերականգնել հին գործնական կապերը:

Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից: Դա լավագույն ժամանակը չի լինի լուրջ ֆիզիկական ջանքեր պահանջող զբաղմունքների համար: Այդ հատվածում լուրջ հարցերի քննարկումն էլ ցանկալի չէ: Ձեզ պասիվ հանգիստ է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Այդ հատվածում դժվարությամբ ճիշտ որոշումներ կընդունեք, ամեն անգամ չեք կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, թե ինչպիսին է գործերի իրական վիճակը: Արժե լսել խորհուրդները: Հաճախ մարդիկ կողքից կտեսնեն այն, ինչ դուք չեք նկատել:

Փոխարենը օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Ձեզ հաճելի պահեր են սպասվում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հանդիպումներ, որոնց շնորհիվ կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Դուք հաճախ կհուզվեք մանրուքների պատճառով, նշանակություն կտաք նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շատ Կարիճների կնյարդայնացնի այն, որ ստիպված են լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Զարմանալի կերպով նշանի ներկայացուցիչները կկարողանան ոչինչ իրար չխառնել ու չմոռանալ:

Հավանական են փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Ծանոթներն իրենց անսպասելի կողմերից կդրսևորեն, հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Անսպասելի հեշտությամբ կշփվեք մի մարդու հետ, որը նախկինում տհաճությամբ էր կապի դուրս գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, իսկ այն այսօր անհրաժեշտ կլինի ճիշտ որոշում ընդունելու, սխալներ թույլ չտալու և ձեզ համար թանկ հարաբերությունները չփչացնելու համար: Ավելի հեշտ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք նշանակալի կենսափորձ ունեն և իրենց հին սխալներից ճիշտ եզրահանգումներ են արել:

Լավ օր է ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Ձեզ մոտ լավ կստացվի նոր բան մտածելը: Այնպիսի գաղափարներ կհայտնվեն, որոնք մեկ ուրիշի մտքում չեն ծնվել: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Իրատես եղեք. այսօր դա անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները, հատկապես եթե խոսքն աշխատանքի մասին է: Նոր բանի անցնելուց առաջ համոզվեք, որ հին գործերը բարեհաջող ավարտին եք հասցրել: Հակառակ դեպքում խառնաշփոթը սխալների կհանգեցնի:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Նրանք ոչ միայն կաջակցեն ձեզ, այլև հրաշալի խորհուրդներ կտան: Երեկոն հարմար է ուղևորությունների համար: Պարտադիր չէ աշխարհի ծայրը գնաք, պայմանները փոխելն էլ բավական կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ծրագրեր կառուցելու համար: Ինչքան համարձակ ու ինքնատիպ լինեն դրանք, այնքան լավ: Շրջապատողներին հաճախ կզարմացնեն ձեր գաղափարները, շատերը կկասկածեն, որ ձեր մտածածն ընդհանրապես կարելի է իրագործել: Քննադատներին մի լսեք: Սկսեք ինքնուրույն գործել և շուտով օգնականներ կհայտնվեն:

Անսպասելի ու հաճելի հանդիպումներ շատ կլինեն: Չի բացառվում՝ ձեզ հյուր կանչեն իմպրովիզացված տոներին, անսովոր միջոցառումներին: Ուրախ կանցնի: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի արդյունավետ օր է: Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Որոշ Ձկներ կվերադառնան հին ծրագրերին՝ հասկանալով, որ եկել է դրանք կյանքի կոչելու հարմար պահը: Ինտուիցիան չի հիասթափեցնի, նրա հուշումների շնորհիվ ճիշտ կդնեք առաջնահերթությունները և ժամանակը զուր չեք վատնի:

Օրվա առաջին կեսին հակված չեք լինի շփումների, փոխարենը երկրորդը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու և զրուցելու համար: Դուք շատերի հետ կկարողանաք ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян отправляет группы в Тавушскую областьШаг назад от подачи заявки на вступление в ЕС?В отношении машин, ввезенных в РФ из стран ЕАЭС с 1 апреля действуют новые правила расчета утильсбора Некоторые круги депортированных из Карабаха совершают шаги, создающие угрозу для нацбезопасности РА — Пашинян Шахраманян: как власти РА могут считать страну безопасной, когда некоторые ее территории оккупированы Баку? СКОЛЬКИМ ЕЩE СТОРОННИКАМ ПАШИНЯНА И ЧЛЕНАМ ЕГО КОМАНДЫ ЗАПРЕТИЛИ ВЪЕЗД В РОССИЮ? ААЦ отмечает Великий Четверг Следующая цель администрации — российская военная базаАртем Саркисян завоевал бронзу 3-го этапа российской серии «Гран-при» по фехтованию на шпагах Кого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянПри теракте в «Крокусе» погибла член параолимпийской сборной РФСаносян: В районе Тавуша есть земли, которые, согласно этим картам, должны быть нам возвращеныРеспублика Армения не присоединилась к заявлению Парламентской Ассамблеи ОДКБ, осуждающему теракт в «Крокус Сити Холле»Сборная Азербайджана отказалась приехать в ЕреванОбсуждены возможности разблокировки региональных коммуникацийПредседатель НС: У меня большие сомнения, что если Турция нападет на Армению, российские миротворцы нас защитятПашинян все еще задумывается о новой КонституцииИз Москвы предупредили о последствияхСострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак КарапетянОбщественные организации и фонды Армении обнародовали доклад о нарушениях АзербайджанаСША поддерживают территориальную целостность всех стран Южного КавказаЖурналист Рокетт: Саркози и Меркель называли безумием прием Украины в НАТОВ ночь с 26 на 27 марта в Араратской долине в Армении столбики термометров опустятся до -1℃Армяне в России посылают на родину миллиарды долларов в год, заявил ПесковИран и ЕС подчеркнули важность продолжения переговоров по отмене санкцийСуд в Москве заочно арестовал главу СБУ по обвинению в терроризмеОпросами хотят создать антироссийский фонЗависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаютсяВласти Армении стимулирует эмиграциюАзербайджан, попавшись на военных поставках Украине, ставит себя в число ответственных за теракт в Крокусе — Василий Колташов Концерт «Моцарт, Комитас» пройдет в галерее «Нико» в Москве в исполнении пианистки Зары Амбарцумян Надеемся, в Ереване возобладает политическая воля на продолжение развития наших отношений — Песков В будущем хочу драться за титул BMF — Арман Царукян «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст»Никаких земель не сдаем - глава Генштаба ВС АрменииУ него была настоящая Армения, и он отдал врагу 30 процентов ее территории - Ишхан СагателянФранцузские парламентарии побывали в НС АрменииЕС заявил об отсутствии доказательств связи Украины с терактом в ПодмосковьеАлен Симонян и Муса Хадид обсудили события в секторе ГазаыГоворю, потому что знаю: обращение Аршака КарапетянаПашинян готовит общество к новым уступкам и запугивает войнойПресс-секретарь МВД Армении: Назначена проверка в связи с задержанием Нарека СамсонянаАдминистрация провалила безопасность страныРоссия затянет все пояса: что ждет Армению?Глава МВД: Армения занимает 1-е место в регионе по низкому уровню преступностиААЦ сегодня отмечает Великий Понедельник Армянские боксеры завоевали золото и бронзу в Литве Работы Артура Майламяна представлены на итальянской выставке «Лабиринт ремесленников»
Самое популярное