ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալաշկերտ» - «Շերիֆ». Բուքմեյքերների կարծիքը

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի Երևանի «Ալաշկերտը» կընդունի մոլդովական «Շերիֆին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Մոլդովայի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 2.06 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 4.05 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.00:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 20-ին կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 19:00-ին:

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular