1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարալիզացումը ծանրագույն ազդեցություն է ունենալու տնտեսության վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարալիզացման թեմայով զրուցել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։ Անդրադառնալով այն հարցին, թե կոմբինատի պարալիզացումը տնտեսության վրա ինչ հետևանքներ կարող է թողնել տնտեսագետը պատասխանել է․ «Բավականին բարդ և բազմապրոֆիլ հետևանքներ կարող է թողնել՝ սկսած արտարժույթի ներհոսքի կրճատումից, ինչը շուկայի վրա բավականին բարձր ազդեցություն կարող է ունենալ, մոտավորապես շուկայի տասը տոկոս արտարժույթը ներարկում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ այդքան արտարժույթի պակասորդը բնականաբար արաջացնելու է տարադրամի ապակայունացման ռիսկ և տանելու է դրամի արժեզրկման և  արտարժույթի ավելի ամրապնդման։ Այդ պատճառով կարող է լինել բյուջեի մուտքերի պակասորդ, այսինքն, երբ որ պարալիզացվում է, և արտահանման ծավալները  կա՛մ անկում են ապրում, կա՛մ սեփականատերերը  որոշակի ռիսկերի պատճառով կարող են ժամանակավորապես դադարեցնել  արդյունահանումը  դա կարող է հանգեցնել պետական բյուջեի մուտքերի կրճատման։

Ինչպես գիտենք, երկար տարիներ առաջատար հարկ վճարողներից մեկը հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, եթե առաջինը չի ապա երկրորդը կամ երրորդն է։ Եվ տարիներ շարունակ բյուջեի ծախսերի կատարման համար կոմբինատը եղել է թիվ մեկ սպասարկողը։ Հաջորդ հետևանքը կարող է լինել աշխատատեղերի վրա բացասական ազդեցությունը։ Երբ որ բիզնեսին սեղմում ենք, դա ցույց է տալիս թիրախային ծախսերի կրճատումը, որը որ իրականացնում է բիզնեսը, դա աշխատավարձային կրճատումն է, իսկ աշխատավարձերի կրճատումը Սյունիքում կհանգեցնի սոցիալական խնդիրների, եթե ոչ իհարկե աշխատատեղերի կրճատման, իսկ սյունեցիներին Սյունիքում այս պահին պահում է միայն  աշխատանքը և գումարը։ Դրա բացակայությունը արդեն նշանակում  է Սյունիքի ուղղակի դատարկում։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարալիզացումը կարող է հանգեցնել այս երեք ծանրագույն հետևանքներին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular