ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը հայտնել է, որ դուրս է գալիս ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի մրցաշարից

ՍՊՈՐՏ

 Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ որոշել է կիսատ թողնել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Արոնյանը մրցաշարից դուրս գալու իր որոշումը պատճառաբանել է առողջական վիճակով։

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի 2021թ–ի մրցաշարից դուրս գալու մասին։ Չնայած խաղալու մեծ ցանկությանը, ունենալով բարձր ջերմություն և տոնզիլիտ, պետք է լինեմ ռացիոնալ և հոգամ իմ և այլ խաղացողների առողջության մասին»,– գրել է նա։

Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչին`իրեն բլոր հարցերում օգնելու ու հնարավոր ամեն ինչ անելու համար։

«Խնդրում ենք հոգ տանել ձեր մասին, և հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների»,– նշել է Արոնյանը` միաժամանակ խոստանալով շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:

Հիշեցնենք մինչ այդ ՖԻԴԵ–ն հայտարարել էր, որ տենդի ախտանշանների պատճառով հայ գրոսմայստերը բաց կթողնի միայն առաջնության երկրորդ փուլի առաջին պարտիան:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular