ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Տուրեցկու երգչախմբի» մենակատար Բորիս Գորյաչևը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է ռուսական հայտնի «Տուրեցկու երգչախմբի» (Хор Турецкого) մենակատար Բորիս Գորյաչևը: Այս մասին հաղորդվում է երգչախմբի ինստագրամյան էջում հրապարակված հայտարարությամբ:

«Ընկերներ, մեծ ցավով հայտնում ենք սարսափելի լուրը. Բորիս Գորյաչևն այլևս մեզ հետ չէ: Մենք աղոթում էինք և հույս ունեինք, որ հրաշք տեղի կունենա, սակայն Աստված իր ծրագրերն ունի: Եվ կորոնավիրուսն ավելի ուժեղ գտնվեց: Դժվար է գիտակցել այս կորուստը: Ցավալի է անգամ մտածել այն մասին, որ Բորիսն այլևս մեզ հետ չէ: Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ողջ ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հայատարարության մեջ:

Նշվում է, որ երգիչը մահացել է կյանքի 50-րդ տարում: Գորյաչևը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 7-ին: «Տուրեցկու երգչախմբին» միացել է 2003 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular