Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բոտսվանա՝ Նախագահի օր, Բրունեյ՝ Սուլթանի օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուլղարիա՝ Ջուլիա երիտասարդական տոնի օր, Բուրունդի՝ Անկախության օր, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Մոլդովա՝ Հարկային աշխատողի օր, Ռուանդա՝ Անկախության օր, Սոմալի՝ Միության օր, Սուրինամ՝ Հաղթանակի օր, Թուրքիա՝ Ռազմածովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1898 – ծնվել է բանաստեղծուհի, դրամատուրգ Վարսենիկ Աղասյանը։
1909 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը։
1911 – ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։
1921- համոզվելով, որ Նախիջևան երկրամասն անցնելու է Խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։ 
1940 - ծնվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
1966 - ԽՍՀՄ կոլխոզներում մտցվել է ամենամսյա աշխատավարձ՝ աշխօրի փոխարեն։
1973 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ Ջոն Դոլմայանը։
1983 - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) ռումբ է պայթեցրել Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում սպանվել է 8, վիրավորվել 55 մարդ։ Ընդ որում նախատեսված է եղել, որ պայթյունը պետք է տեղի ունենար ինքնաթիռի թռիչքի ժամանակ։ 
1987 - ընդունվել է «ԽՍՀՄ Պետական ձեռնարկությունների մասին» օրենքը, որը լայնացրել է տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունը՝ նրանց տեղափոխելով ինքնաֆինանսավորման դաշտ (վերակառուցման երկրորդ փուլ)։
1988 - ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։
1990 – ծնվել է ամերիկահայ հոկեյիստ Զաք Պողոսյանը։
2009 - Իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ի` Թեհրան-Երևան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել են 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները: Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
2011- Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։
2011 – վախճանվել է դերասանուհի Դոնարա Մկրտչյանը։
2013 - Հայաստանի քաղաքացի, ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը, որի ավտովթարի պատճառով մահեր են գրանցվել, Մոսկվայի դատարան է տարվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դրա առթիվ մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի։ 
2014 - Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայությանը՝ ՖՍԲ-ն ձերբակալել է  գործարար Լևոն Հայրապետյանին։
2017 – վախճանվել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։
2019 - Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակել են Երեւան-Սևան մայրուղին։ 
2020 - Տավուշում հուլիսյան զինված առճակատումից հետո հաստատվել է ժամանակավոր հրադադար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 -Տիբերիուս Յուլի Ալեքսանդրը հրամայել է Ալեքսանդրիայում գտնվող իր լեգեոններին հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես Հռոմի կայսր։

251 - վախճանվել է Հռոմի կայսր Գայ Մեսսիյ Կվինտ Տրայան Դեցին։
1097 - Դորիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։
1240 - Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթել է շվեդներին։
1520 - էռնան Կորտեսի իսպանացի կոնկիսկտադորները գիշերային ճակատամարտից հետո կարողացել են լքել Տենոչտիտլան քաղաքը։
1569 - Լյուբլինյան ունիայով ստեղծվել է Ռեչ-պոսպոլիտան (Լեհաստանի և Լիտվայի միավորում)։
1606 – ծնվել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ  Ռեմբրանդ վան Ռեյնը։
1646 - ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար Գոտֆիլդ Վիլհելմ Լայնբիցը։
1741 - ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասել է Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այնտեղ։
1776 - Միլանում բացվել է Լա Սկալա թատրոնը։
1777 - վախճանվել է չինացի փիլիսոփա-նեոկոնֆուցիոնիստ Դայ Չժուն։
1795- «Մարսելյեզը» պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի օհներգ։
1799 -  հայտնաբերվել է Ռոզետյան քարը։
1804 - ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունը Ամանդինա Ավրորա Դյուպեն)։
1807 - Աֆոնի մոտ ադմիրալ Դմիտրի Սենյավինի ռուսական էսկադրան ջախջախել է թուրքական նավատորմը։
1851 - տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։
1875 - սկսել է գործել Համաշխարհային փոստային միությունը։
1904 - վախճանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը։
1910 - Էմիլ Կրեպելինը իր գրքում նկարագրած հիվանդությանը տվել է իր գործընկեր Ալոիս Այցհայմերի անունը՝ Այցհեյմերի հիվանդություն։
1916 – վախճանվել է ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովը։
1979 – վախճանվել է ուրուգվայցի բանաստեղծ Խուանա դե Իբարբուրոն։
1993 - Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։
1997 - Հոնգկոկը կրկին դարձել է Չինաստանի մաս։
2006 - հիմնադրվել է Թվիթեր միկրոբլոգային ծառայությունը։
2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության անդամ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու
Ամենադիտված