ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկահայերի պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում». Ադամ Շիֆը ներկա է գտնվել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում ներկա է գտնվել Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման և կառուցման մեկնարկի արարողությանը:

«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում: Եվ այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»,- գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular