Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան ԼՂ-ում մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ են հղել

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան համատեղ հայտարարություն  են տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Հանդիսանալով մշակութային ժառանգության հանրահռչակմանը և պաշտպանությանը նվիրված եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպությունների՝ EUROPA NOSTRA-ի եւ Հնագետների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի ակտիվ անդամներ, ովքեր սերտորեն համագործակցում են Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, վերահաստատում ենք, որ մենք միասնաբար կարևորում ենք Կովկասի տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանությունը՝ որպես տարածաշրջանի, ինչպես նաև ողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոն անցյալի և ներկայի արտահայտությունն է:

Մենք, այսպիսով, ցավում և դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում և դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային և եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:

Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս և պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում և գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու կարևորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր: Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում և (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության և նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։

Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն և արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում և հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության և կայուն զարգացման հարցերում։

Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձևը (https://www.europarl.europa.eu/.../RC-9-2021-0277_EN.html)։ Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական և Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որևէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման և տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում», ինչպես նաև՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին և անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:

Վերոգրյալի լույսի ներքո

Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաև ողջ Եվրոպայի և մարդկության շահերից:

Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ և մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային և եվրոպական կարևոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։

Մենք նաև հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու և սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութայինև բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին և անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։

Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության պատշաճ պաշտպանությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական և ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջև և որպես տարածաշրջանում տևական խաղաղության և բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության և երկխոսության (վերա)կառուցման վեկտոր»:

Կազմակերպությունների մասին:

Europa Nostra

Europa Nostra-ն մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների լայն ցանցի աջակցությամբ։ Հիմնադրվելով 1963 թ.-ին ՝ այն այսօր ճանաչված է որպես ամենամեծ և առավելագույնս ներկայացուցչական ժառանգական ցանցը Եվրոպայում:

Europa Nostra-ն արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների ձեւավորման և իրականացման գործում՝ Եվրոպական ինստիտուտների և Եվրոպական ժառանգության դաշինքի հետ ակտիվ երկխոսության միջոցով։

Europa Nostra-ն Մշակութային ժառանգության եվրոպական տարի 2018 թ. ծրագրի հիմնական խթանողներից եւ քաղաքացիական հասարակության կարեւոր գործընկերներից մեկն էր։

Հնագետների եվրոպական ասոցիացիա

Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA) շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հնագետներին ևհետաքրքրված քաղաքացիական հասարակությանը Եվրոպայից և դրանից դուրս:

Ասոցիացիայի նպատակն է՝ նպաստել հնագիտական հետազոտությունների զարգացմանը, հնագիտական տեղեկատվության փոխանակմանը Եվրոպայում, տարածել եվրոպական հնագիտական ժառանգության կառավարումը և մեկնաբանությունը, խթանել հնագիտական աշխատանքի պատշաճ էթիկայի, գիտական և պաշտոնական չափորոշիչները: Այս նպատակներին հասնելու համար EAA-ն կազմակերպում է ամենամյա ժողովներ, հրատարակում է ամսագիր, երկու մենագրությունների շարք և լրագիր, ստեղծում է միջազգային համայնքներ, կոմիտեներ և աշխատանքային խմբեր՝ հնագիտական ուսումնասիրությունների ու կառավարման ոլորտի արդի մարտահրավերներին լայնորեն համաձայնեցված քաղաքականություն և լուծումներ տալու նպատակով, այն գործում է որպես եվրոպական հնագիտությանն առնչվող բոլոր հարցերի խորհրդատվական մարմին և  մասնակցում է մասնագիտական միջոցառումների և գործողությունների ողջ Եվրոպայում:

EAA-ն հիմնադրվել է 1994 թվականին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ: Ավելի քան տասնհինգ հազար հնագետ 70 երկրներից, տարեկան ընթացիկ անդամակցությունն ընդգրկում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր անհատ:

EAA-ի տարածման ազդեցությունը իր համաժողովների, հրապարակումների և ինտերնետային կայքերի տեղեկատվության լայն շրջանակներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное