ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրո-2020. Այսօր կկայանա Իտալիա-Իսպանիա հանդիպումը

ՍՊՈՐՏ

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մոտ է ավարտին: Այսօր՝ հուլիսի 6-ին, առաջնության շրջանակում մեկ հանդիպում կկայանա:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի եթերում:

Այսօրվա հաղթողը Եվրո-2020-ի եզրափակչում կմրցի Անգլիա-Դանիա զույգի հաղթողի հետ: Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 7-ին դարձյալ «Ուեմբլիում»: Խաղի մեկնարկը 23:00-ին է:

Եվրո-2020-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին «Ուեմբլիում»: Մեկնարկը 23:00-ին է:

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular