ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է իտալացի դերասանուհի ու երգչուհի Ռաֆայելա Կառան

ՄՇԱԿՈՒՅԹ

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է իտալացի դերասանուհի, երգչուհի ու հաղորդավար Ռաֆայելա Կառան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Corriere della Sera պարբերականին։ Նա 78 տարեկան էր։

Կառայի խորեոգրաֆ ու նախկին ընկեր Սերջո Յապինոն հայտնել է, որ չնայած դերասանուհին երեխաներ չուներ, սակայն օգնում էր մոտ 150 հազար անչափահասների, որոնց մասին հոգ էր տանում հեռավար որդեգրման ծրագրով։

Ռաֆայելա Կառան մեծ ճանաչում ստացավ 1970-80-ական թթ., նրա ամենահանրաճանաչ երգն էր A far l`amore comincia tu, որը հայտնվել էր բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular