ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյոն Մարսելոյին համոզում է տեղափոխվել «Ռոմա»

ՍՊՈՐՏ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյին: Պորտուգալացի մասնագետը կփորձի 33-ամյա ֆուտբոլիստին համոզել տեղափոխվել իտալական ակումբ, հայտնում է AS-ը:

Միևնույն ժամանակ, «Ռեալում» չեն ցանկանում բաց թողնել Մարսելոյին և պատրաստ են նրան թիմի ավագ դարձնել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո:

Ժոզե Մոուրինյոն բրազիլացու հետ 2010-2013-ն աշխատել է Արքայական ակումբում:

Transfermarkt-ը Մարսելոյի տրանսֆերային գինը գնահատում է 7.5 միլիոն եվրո: «Ռեալի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. ամառ:

Բրազիլացի պաշտպանը 2007 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նվաճել է 22 տիտղոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular