Русский
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813 – ծնվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  (Քերեստեճյան)։

1896 - Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1921 – Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոն, չեղյալ համարելով նախկին որոշումը, նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

1949 – ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել է հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:

1995 – տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։

- հանրաքվեով ընդունվել է  Հայաստանի Սահմանադրությունը:

2004 - ավարտվել է «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը: 

2011 - Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: 

2016 - Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել և բերքը կորցրած գյուղացիները փակել են  ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:

2019 - Նախագահ Արմեն Սարգսյանը ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումներ՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր,  Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1770 – Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 – ծնվել է ռուս ադմիարալ և ծավագնաց Պավել Նախիմովը:

1811 – Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։

1829 – Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831 - Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:

1833 – վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:

1841 - անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857 - ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 – Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:

1881 - Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

1884 – Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1921 – Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:

1946 -Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինի, այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:  

1950 – գնդակահարվել է լեգենդար սիցիլիցի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969 – վախճանվել է գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:

1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլլարի չափով կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
В Армении подтверждено 1962 новых случая заражения коронавирусом В Армении подтверждено 1962 новых случая заражения коронавирусом Мир очень быстро меняется, он не однополярный и не биполярный - президент Армении Артак Бегларян высоко оценил поддержку Арцаха со стороны Диаспоры Названы сроки проведения встречи Путина, Алиева и Пашиняна в Москве Песков о возможном проведении саммита РФ-Армения-Азербайджан Как климат влияет на распространение коронавируса? Цена на золото растет Глава МИД Армении принял нового представителя ЮНИСЕФ в РФ Доннарумма хочет покинуть ПСЖ В Армении проходят двусторонние командно-штабные учения подразделений ВС РА и российской базы Омбудсмен Армении обратился в КС в связи с ограничениями деятельности журналистов в парламенте Медь дорожает Лига Европы։ Анонс матчей дня В Армении стартует зимний призыв в армию Азербайджан вернул Ирану двух водителей Тело разыскиваемой двое суток 17-летней девушки обнаружено под Аштаракским мостом На границе Армении и Грузии зарегистрировано слабое землетрясение Глава МОНКС Армении: Вопроса открытия русских школ в нашей повестке нет Делегация НС Армении участвует конференции глав европейских парламентов в Афинах Заседание Постоянной комиссии ПА ОДКБ по политическим вопросам и международному сотрудничеству пройдет в Армении В Армении за сутки зарегистрировано 2066 новых случаев заражения коронавирусом Паулу Фонсека - кандидат на пост главного тренера «Ньюкасла» Лавров: Смена власти в Афганистане - свершившийся факт Умер актер Виктор Евграфов, сыгравший Мориарти в фильме про Шерлока Холмса Представители омбудсмена Армении посетили возвращенных из Азербайджана пленных СК Армении представил подробности унесшего жизни пяти человек тяжелого ДТП с участием пассажирского микроавтобуса «Атлетико» - «Ливерпуль»։ Мнение букмекеров Медь дорожает В Армении пожилая супружеская пара покончила жизнь самоубийством Азербайджанские СМИ сообщают о начале учений в Лачине В Армении за сутки зарегистрировано 1054 новых случая заражения коронавирусом Лавров: В Москве ждут шагов навстречу со стороны НАТО В Турции допустили закупку российских истребителей Цена на газ в Европе опустилась до 980 долларов за тысячу кубов Спецпредставитель ЕС по Южному Кавказу посетит Баку, Тбилиси и Ереван Коронавирус в Армении: Общее число смертей превысило 7000 Гутерриш: неравенство в распределении вакцин ведет к появлению новых штаммов коронавируса Цена на золото стабильна В Араратской области произошло убийство В Армении за сутки зарегистрировано 1863 новых случая заражения коронавирусом Камо Варданян посетил раненых военнослужащих ИГ взяло на себя ответственность за взрыв в афганской мечети В резиденции президента РА состоялась церемония присяги судей Глава Генштаба ВС Ирана посетит Россию ЧМ-2022։ Победы Аргентины и БразилииНефть дорожает Коронавирус в Армении: 39 новых смертей, 1765 новых случаев заражения Турция и Азербайджан договорились о поставках дополнительных 11 млрд куб. м газа Ночь в общинах Арав и Норшен прошла спокойно
Самое популярное