Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ալժիր՝ Անկախության օր, Բելառուս՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պետավտոսեսչության աշխատողների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1911 – վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:

1936 – ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից ստեղծվել է Պետավտոտեսչությունը:

1962 – վախճանվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը, որը Էնվեր փաշային և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 ամառ) ստացել է Կարմիր դրոշի շքանշան:

1992 – զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի անդամ:

2001 - հայտնի հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանի անունը հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից», որտեղ նա հայտնվել էր Ադրբեջանի ջանքերով:

2003 - Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին պետական հարկերը չվճարելու մեղադրանքով:

2010 - Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել` աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

2012 - հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:

2018 - Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է դիտավորությամբմարմնականվնասվածքպատճառելուկասկածով։

2019 - Գիշերը Երևանում օրենքով գող է սպանվել՝ հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը։ Նրա դիակը գտել են Նոր–Նորքի 5–րդ զանգվածի շենքերի մեկ բակում՝ 4 հրազենային վնասվածքով, որոնցից մեկը՝ դեմքին։

2020 - ոստիկանական այցեր են եղել «Արմնյուզ» և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ և պահանջվել է հաղորդավարներին աշխատել դիմակներով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

324 - տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:

987 - Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորման ժամանակաշրջանը:

1423 - ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը:

1518 - ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:

1608 - Ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:

1642 - վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին:

1773 – ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ:

1849 - ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ և վերջ են տվել Հռոմեական հանրապետությանը:

1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:

1886 - մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:

1890 - Այդահոն դարձել է ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:

1915 – Թուրքիայում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել թղթադրամներ:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Բագրատիոն» օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:

1948 - Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:

1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրել է արտագաղթել Իսրայել:

1962 - հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:

1971 – ծնվել է  ավստրալացի լրագրողՋուլիան Ասանժը, որը  ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքս համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։

1988 – ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Vincennes» ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:

1994 – Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 58-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:

2006 - «2004 XP 14» աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432 308  կմ հեռավորությամբ:

2018 – դանիացի գիտնականները առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Ամենադիտված