ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1292 – Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավում է խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, ապա հարձակվում ու գրավում է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցնում Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվում դեպի Սիս:

1877 – թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:

1918 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937 - վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:

1970 - Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988 - Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992 - Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:

2001 - Հռոմի պապը այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002 - Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003 - Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոլաիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր նախաձեռնել էին մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011 - տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017 - Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին  Դամասկոս - Երևան երթուղով օդանավը։

2018 - փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019 - Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ  Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

550 - Կոստանդնուպոլսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098 – Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119-Իլ – Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569 - ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577 – ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635 - ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1808 - սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:

1812 - Նապոլեոնի բանակը մտել է Վիլնա:

1868 - Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:

1904 - նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:

1914 – «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919 – ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933 - Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942 – վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը  համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967 - Իսրայելը օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:

1996 - Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:

1997 - Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:

2001 - Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004 - ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարություն:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular