ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի մասին հուշող ախտանշան, որն ի հայտ է գալիս միայն պատվաստվածների մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները նվազեցնում են հիվանդության ծանրության աստիճանն ու դրանով իսկ նաև վարակի տարածման արագությունը, սակայն պատվաստանյութը վարակման համար խոչընդոտ չի հանդիսանում, ուստի անգամ պատվաստումից հետո մարդիկ կարող են COVID-19-ով վարակվել: Ավելին՝ պատվաստումից հետո վարակված մարդիկ հայտնում է մի ախտանշանի մասին, որը երբեք չի հանդիպում չպատվաստվածների մոտ:

ZOE COVID Symptom Study հավելվածի՝ COVID-19-ի խոշորագույն շարունակական հետազոտության նոր տվյալների համաձայն՝ սովորականից հաճախ փռշտալը կարող է լինել COVID-19-ի մասին հուշող ախտանշան, սակայն այն նկատվում է միայն պատվաստված մարդկանց մոտ:

Ինչպես բացատրել է հետազոտական խումբը, փռշտոցը սովորաբար չի համարվում COVID-19-ի մասին հուշող ախտանշան և որպես կանոն վերագրվում է հասարակ մրսածությանը կամ ալերգիային: 

«Չնայած, որ COVID-19-ով հիվանդների մոտ կարող է նկատվել փռշտոց, այն վերջնական ախտանշան չի համարվում, քանի որ փռշտոցը շատ տարածված է, հատկապես՝ տարվա շոգ ամիսներին, երբ մարդկանց մոտ կարող է ալերգիկ ռինիտ զարգանալ», - հայտարարել են գիտնականները:

Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պատվաստվելուց հետո վարակված մարդկանց մոտ շատ ավելի բարձր է լինում նման ախտանշանի ի հայտ գալը, քան պատվստանյութ չստացած մարդկանց մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular