Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ ու արդյունավետ միջոց ամռանը տապից «փրկվելու» համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռանը շոգ եղանակը կարող է դառնալ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ, ինչը բացասաբար կանդրադառնա նաև մարդու աշխատունակության վրա: Ընդ որում՝ ամռան տապը բացասաբար է անդրադառնում նաև բացարձակապես առողջ մարդկանց վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ պայքարել տհաճ շոգի դեմ՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները:

Շոգ եղանակին մարդիկ սովորաբար քաղցր զովացուցիչ ըմպելիքներ կամ պաղպաղակ են օգտագործում, մինչդեռ գոյություն ունեն այս խնդրի դեմ պայքարի շատ ավելի պարզ, արդյունավետ ու անվնաս միջոցներ, որոնց մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ միջոցները տապից «փրկվելու» համար:

Սառը ձմերուկ

Ձմերուկը հարուստ է մեծ քանակությամբ կալիումով ու ցիտրուլինով, որոնք շատ կարևոր դեր են խաղում օրգանիզմի ջերմակարգավորման հարցում: Կալիումը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իսկ շոգ եղանակին ակտիվորեն դուրս է բերվում օրգանիզմից քրտինքի հետ: Ցիտրուլինն իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը, ինչն էլ օգնում է արագ հովացնել մարմինը: Մի կտոր սառը ձմերուկը ոչ միայն կօգնի զովանալ, այլև կազատի ծարավի զգացումից ու կհագեցնի քաղցը:

Կալիում պարունակող մրգեր

Ինչպես արդեն նշվել է կալիումը հիանալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, ուստի դրանով հարուստ մթերքի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել շոգի դեմ պայաքարում: Այս տարրով հարուստ են նուռը, բանանը, ելակն ու նարինջը, ուստի դրանք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել:

Մաքուր ջուր

Սա ամենապարզ ու արդյունավետ խորհուրդներից մեկն է, որին մարդիկ, սակայն, հազվադեպ են հետևում: Օրական հարյուրավոր մարդու մոտ ջերմային հարված է ախտորոշվում միայն բավարար քանակությամբ ջուր չխմելու պատճառով, ուստի օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությանը հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Շոգ եղանակին մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքի տակ միշտ սառը ջրով լի շիշ պահել ու մի ժամում մի քանի կում ջուր խմել անգամ ծարավի զգացման բացակայության դեպքում, քանի որ օրգանիզմի ջրազրկումը կարող է բավական վտանգավոր լինել:

Ճիշտ հագուստ

Արհեստական սինթետիկ կտորներից կարված հագուստը կարող է չպաշտպանել արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ուստի ամռանը բնական կտորներից կարված ճիշտ հագուստ կրելն անչափ կարևոր է: Օրինակ՝ հասարակ բամբակյա կտորը կարող է պաշտպանել մաշկն արևի վնասակար ճառագայթների մոտ 40 տոկոսից, ուստի նման հագուստը կարող է հիանալի ընտրություն լինել ամռան շոգի դեմ պայքարում: Ինչ վերաբերվում է գուլպաներին, ապա դրանք պետք է պատրաստված լինեն միկրոֆիբրից, քանի որ այս կտորը կլանում է խոնավությունը՝ պաշտպանելով սնկերից ու կոշտուկների առաջացումից:

Մարզումներ ըստ ժամանակացույցի

Ամռան շոգին հարկավոր է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել մարզումների ժամանակացույցին: Մարզիկներին մասնագետները խորհուրդ են տալիս մարզումներն իրականացնել միայն վաղ առավոտյան կամ երեկոյան՝ խուսափելով օրվա առավել շոգ ժամերից: Սա թույլ կտա խուսափել օրգանիզմի ջրազրկումից ու գերտաքացումից, ինչն էլ կկանխի նաև ինքնազգացողության վատթարացումը:

Արևապաշտպան քսուք

Արևապաշտպան քսուքների գործածությունը մարդկանց մոտ սովորաբար մտազուգորդվում է միայն արևայրուքի ու լողափի հետ, մինչդեռ այս քսուքները շատ կարևոր են նաև շոգ եղանակի դեմ պայքարում: Մաշկի բաց հատվածների պաշտպանությունն արևից անչափ կարևոր է նույնիսկ քաղաքային պայմաններում, քանի որ այն պաշտպանում է մաշկն արևային այրվածքներից ու մաշկի քաղցկեղի զարգացումից: Սա է պատճառը, որ արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու դեպքում հարկավոր է անպայման արևապաշտպան քսուք քսել:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

«Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև
Ամենադիտված