Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Մեքենաշինական արդյունաբերության աշխատողների օր, Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝  Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

1908 – ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:

1918 - Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։

1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1963 – ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:

2001 – վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

2006 – Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Օլիմպիադայի չեմպիոն:

2011 - Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

2015 - չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անց են կացրել նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

2016 - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

2018 - Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

1919 - Խորհրդարանում Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը, որը ասվել է ՔԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Ռևազյանին խոցել է իմքայլականներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

79 - վախճանվել է հռոմեական կայսր Վեսպեսիանը։

1314 - Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և նման կերպ վերականգնել իր երկրի անկախությունը։

1398 - վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։

1497 - Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։

1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։

1667 - երկրորդ անգլո-հոլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը հանդիսանում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը և մոտեցրել է պատերազմի ավարտը։

1695 - ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։

1793 - ֆրանսիական կանվետը ընդունել է առաջին ժողովրդավարական սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), ֆրանսիան դարձել է հանրապետություն։

1812 - Նապոլեոնի բանակը անցնելով Նեման գետը ներխուժել է Ռուսական կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։

1880 - առաջին անգամ հրապարակորեն երգվել է  «О, Կանադա» երգը։

1893 - նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային Բևեռ։

1916 – առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցել է մեկ միլիոն դոլլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:

1925 - Բեռլինում ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։

1930 - առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։

1934 – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:

1935 - ծնվել է  ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։

1935 - Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։

1940 – ծնվել է իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր Վիտորիո Ստորարոն։

1945 - Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։

1947 – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:

1963 - Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։

1968 – ծնվել է իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։

1973 - ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմը ավարտված է։

1978 – վախճանվել է  խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։

1987 – ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։

1990 - Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։

2020 - պատմության մեջ առաջին անգամ՝ 1945 թվականից հետո, Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ֆանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներ
Ամենադիտված