Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում պարզապես ընտրական միջոցառում է տեղի ունեցել: «Փաստի» հետ զրույցում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր: Կողմնակի միջամտություն ասելով՝ նկատի ունեմ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններն ու լուրերը, որոնք վերաբերում են, օրինակ՝ շրջիկ քվեարկողներին, մատնահետքի բազայի ավելացմանը և այդպես շարունակ: Դիտարկենք նաև հոսանքազրկումը՝ Վրաստանից, որի ժամանակ, ըստ լուրերի, որոշ գործողություններ են իրականացվել ընտրատեղամասերում: Ըստ օդում կախված լուրերի, տեղի ունեցած ընտրակեղծիքները շատ ավելի մասշտաբային են եղել, քան 30 տարվա ընթացքում ՀՀում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժի ձայներն ամբողջովին կեղծվել են, ուղղակի, ըստ լուրերի, որոշակի տոկոս է ավելացվել: Ինչո՞ւ, որովհետև խնդիր էր դրված: Մինչև ընտրությունները մենք խոսել ենք այն մասին, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Խոսքը ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է: Նշում էինք նաև, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չէր կարող ստանալ: Եթե արդար ու ազատ ընտրություններ իրականացվեին, կոալիցիայի միջոցով մեծամասնություն էին կազմելու «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն: Այդ պարագայում երկրորդ նախագահի գլխավորությամբ կառավարություն էր ձևավորվելու, որն ունենալու էր Ռուսաստանի աջակցությունը: Այս սցենարն Արևմուտքը չէր կարող թույլ տալ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ դա կնշանակեր, որ փակվելու էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացը, 2018 թ. դեկտեմբերին գրանցված արդյունքը, երբ ԱԺ-ն անցավ Արևմուտքի ազդեցության տակ: «Իսկ ի՞նչ էր պետք դա թույլ չտալու համար: Որպեսզի Արևմուտքի համար ցանկալի կառավարություն ձևավորվի, բնականաբար, պետք էր Ազգային ժողովի լանդշաֆտը փոխել: Առաջին տարբերակով ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից փոքր կուսակցությունները պետք է անցողիկ շեմը հաղթահարեին, միասին մոտավորապես 20 տոկոս ստանային, այդ քվեն գումարվեր ՔՊ-ի մոտ 30-35 տոկոսի հետ ու միասին կազմեին 50+ տոկոս: Սա լուրջ չէր, որվհետև, օրինակ՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը 9-10 տոկոս ստանային, կասկածներ կառաջանային: Բնականաբար, Արևմուտքը չհասցրեց ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից կուսակցություններին աճեցնել: Ու կար երկրորդ տարբերակը՝ արտաքին միջամտությամբ 30-35 տոկոսն ավելացնել՝ այն դարձնելով 50 տոկոս, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Սրա համար նախ պետք էր հստակեցնել, թե ինչ վարկանիշ ունի Փաշինյանը: Դեռ մայիսին ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում էր անցկացրել՝ հավանաբար պարզելով, որ նրա վարկանիշը 30-35 տոկոս է:

Ըստ այդմ՝ պետք էր այն 20 տոկոսով ավելացնել: Ու քանի որ 20 տոկոսը հնարավոր չէր ավելացնել իր պոտենցիալ դաշնակիցների միջոցով, քանի որ խորհրդարան մտնելու հնարավորություն չունեին, միջամտություն էր պետք: Եվ աշխատեց Վրաստանի «ռուբիլնիկը». այսպես ասած, պատահականորեն Վրաստանի «ռուբիլնիկն» անջատվեց, ինչի հետևանքով հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք քաղաքներ: Թեպետ հոսանքազրկումը տևեց 15-20 րոպե, բայց այդ ժամանակահատվածն ամբողջովին բավարար էր գործողություն իրականացնելու համար: Հիշենք նաև, որ Վրաստանն Արևմուտքի հսկողության տակ գտնվող տարածք է: Մեծ հաշվով, տեղի ունեցավ ձայների ուղիղ այնքան ավելացում, որպեսզի ունենան այնքան քվե, որը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել: Խնդիրը կատարվեց՝ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պատկերը սա է, թեպետ, Ա. Բադալ յանի խոսքով, բազմաթիվ ուժեր օբյեկտիվ թերություններ ունեին քարոզարշավի ժամանակ:

«Եթե ընտրություններում արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018- ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը բացառվում է: «Երկրի ղեկավարը զարգացման հայեցակարգ չունի, նա ոչ թե առաջ, այլ հետ է նայում: Հետ նայողը երբեք համերաշխություն չի կարող ստեղծել: Գործնական օրինակն Օձունի համայնքապետի դաժան ծեծն է մարզպետարանի շենքում, ինչի մասին գրեց մամուլը: Ի դեպ, եթե սա լիներ նախկինում, իրավապաշտպան կոչեցյալները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա ընդամենը մի քանի հոգի է այդ մասին խոսում: Իշխող քաղաքական ուժից խորհրդարան անցած և ոչ մեկը դա չի քննադատում, որովհետև նույն մտածելակերպն ունեն: Իրենց համար կարևորը պաշտոնը վերցնելն է, ու ինչ-որ մի պաշտոնում ձևացնել, թե գործ են անում:

Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ձեռք է մեկնում, բայց համայնքապետ է ծեծվում, ձեռք է մեկնում ու միևնույն ժամանակ ասում՝ թալանածը հետ բերեք: Եվ սա պատահական չէր ասում: Իր ընտրազանգվածին հիմա պետք է ինչ-որ բանով կերակրի, աշխատավարձ, թոշակ տա, խնդիրները հոգա, բայց հարցն այն է, որ փող չկա: Հիմա խնդրի առաջ է. իրեն ժողովրդի տեղ դնելով՝ մտածում է, որ բոլորին, ով ժողովրդին, այսինքն՝ իրեն դեմ է, պետք է հեռացնել: Հիմա պատկերացումը հետևյալ տրամաբանության մեջ է. փորձել ինչ-որ մարդկանց ծեծել, ունեցվածք վերցնել, սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցել, որ գյուղացիներն իրեն ծափ տան: Սա է մակարդակը, ու այս մակարդակով ուրիշ տեղերից գումար չի կարող բերել»,-նշեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ Արմեն Բադալ յանը հայաստանյան իրավիճակը համեմատեց Հարավսլավիայում 90-ականներին առկա իրավիճակի հետ: «Այս ընտրությամբ Արևմուտքը նորից խորհրդարանն իր հսկողության տակ վերցրեց: Այս իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սերբերը մեծ երազանք ունեցող ժողովուրդ էին, ցանկանում էին մեծ Սերբիա ունենալ ու ինքնուրույն քաղաքականություն վարել:

Դրա համար էլ Հարավսլավիան պառակտեցին, ոնչացրին սերբական անկլավը, Կոսովոն Սերբիայից դուրս բերեցին, Չեռնոգորիան անջատեցին Սերբիայից, զինվորական ղեկավարությանը դատեցին, բանակը լուծարեցին, իսկ Սերբիան իրենց հեղափոխության արդյունքում գլոբալիստների շահերը սպասարկող դարձավ: Հիմա նույնը մեզ մոտ է: Հայաստանն ընդամենը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող մի տրանզիտ տարածք է մնալու, որտեղ Արևմուտքը Թուրքիայի միջոցով, օգտագործելով Սյունիքի և Ադրբեջանի տարածքը, դուրս է գալու Միջին Ասիա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ամենադիտված