ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյին կներկայանա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:

Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Ծրագրում՝ Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ, Մարտուչի՝ Նոկտյուրն, Ստրավինսկի՝ «Հրեղեն հավք» սյուիտ (1945թ. խմբագրություն):

Անդրեյ Բորեյկոն 2019 թվականից Վարշավայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է: Նվագախումբը Բորեյկոյի ղեկավարությամբ ելույթներ է ունեցել Շոպենի փառատոնում, Եվրոպական փառատոնում, Բեթհովենի Զատկի փառատոնում, Ճապոնիայում և այլուր:

Գործունեության սկզբում Բորեյկոն եղել է Poznan Philharmonic-ի, Jenaer Philharmonie-ի, Hamburger Symphoniker-ի, Winnipeg Symphony-ի, Berner Sinfonieorchester-ի և Düsseldorf Symphoniker-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 2012-2017-ին նա Բելգիայի Orchestre National-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular