ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որևէ հիմք չունեն: Այսօր պարզ դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինամթերք տեղափոխելու մտացածին մեղադրանքով:

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է ու անընդունելի», - նշում են Ընկերության մամուլի ծառայությունում: «Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը», - նշում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ շարունակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետությունում նախաձեռնել ու իրականացրել է բացառապես սոցիալական ու հումանիտար նախագծեր. կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: Այդ կառույցներից շատերը ավիրվել են ադրբեջանական բանակի կողմից: Զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: «Տաշիր» ընկերությունների խումբն ու Սամվել Կարապետյանն անձամբ ցուցաբերել և շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին ու պատերազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular