ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում հանդիպումից հետո հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Blօօmberg-ին։

Սպիտակ տունը փոխանցել է, որ այդ ձևաչափով մամուլի ասուլիսն «ավելի նպատակահարմար» է։

Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանել են Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է` առանձին մամուլի ասուլիսով հանդես գալն ԱՄՆ նախագահի համար ընդունված պրակտիկա է։

«Սա ընդունված ձևաչափ է ԱՄՆ նախագահի կողմից, քանի որ Անգլիայում էլ նույնը եղավ, և նրանք Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսով հանդես չեկան։ Նախագահ Պուտինը նույնպես հանդիպումից հետո ասուլիսով հանդես կգա»,–ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular