1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի․ թույլ չենք տալու․ Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ իսկ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի, սպառնալիքների․ այսօր հերթական  անգամ սպառնացին եկեղեցուն, իրենք ուրիշ ձև չգիտեն։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ճնշման տակ են դրել բոլոր համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին։

«Ժողովուրդ, իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, հիմա ուզում են տանել բախման, որովհետև որոշել են, որ դա իրենց վերջին հնարավորությունն է, իրար հետ թույլ չենք տալու։ Մենք Նիկոլի ձեռքը սկզբից պետք է բռնենք, հետո ականջից բռնենք ու դուրս վռնդենք»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր դա մեկ թիմ ունակ է անել։

«Այլընտրանք չկա, այդ թիմը «Հայաստան» դաշինքն է՝ իր պատրաստի, պրոֆեսիոնալ թիմով և առաջնորդով, որ արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ դժվարին պայմաններում կարող է ստանձնել պետության ղեկն ու հանել ճգնաժամից»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular