ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթերից դուրս. «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը զրկվել է եթեր հեռարձակվելու իրավունքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանի ամենահին ու սիրված հեռուստաալիքներից մեկը՝ Հ2-ը չի ստացել եթեր հեռարձակման արտոնագիր: Ազատ սլոտը բաժին է ընկել Հանրային հեռուստաընկերությանը: Մրցույթը վերաբերվել է մայրաքաղաքում հեռարձակման իրավունքին: Ավելի վաղ, Հայկական երկրորդ հեռուստաալիքը չէր ստացել ամբողջ երկրի տարածքում հեռարձակման արտոնագիր:

 «Սա քաղաքական որոշում է, և այն անմիջականորեն կապված է հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ քաղաքական հետապնդումների հետ: Երկրորդ փաստն այն է, որ, չսպասելով այս մրցույթի արդյունքներին, Հայաստանի կառավարությունն արդեն որոշում էր կայացրել ապրիլի 15-ին և ավելի քան 800 հազար դոլար էր հատկացրել նոր հեռուստաալիքի ստեղծման և գործարկման համար: Կառավարության որոշումից պարզ երևում է, որ գումարը հատկացվել է մայրաքաղաքային հեռարձակման հեռուստաալիք կազմակերպելու համար», - ասել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:

«Հաշվի են առնվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից մշակված օրենքը և կարգը, որտեղ հայտեր ներկայացրած հեռուստաընկերությունները գնահատվում են ըստ վեց չափանիշների և տասնյակ գործոնների: Նշենք, որ Հանձնաժողովի վրա չեն կարող ազդել ճնշումները, չարաշահումները, սպառնալիքները, ապատեղեկատվությունը: Մեզ վրա ազդեցություն չի կարող լինել», - վստահեցրել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը մտադիր է բողոքարկել այս որոշումը, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ավելի վաղ, հեռուստաընկերությունը շահել է հինգ դատական ​​գործ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular