ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Հայաստանն ավերակների է վերածում այսօրվա իշխող թիմը. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ մոտ հարց է առաջացել․ եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ խղճով են գալիս: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան»  դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դուք պատրա՞ստ եք ձայն տալ այդ մարդկանց: Գիտե՞ք, ՀՀ-ում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Այսօր Հայաստանը ավերակների է վերածում այսօրվա իշխող թիմը»,-ասաց նա

Քոչարյանը նշեց, որ լավ հիշողություն ունի ու հիշում է, թե ինչ տեսք ուներ Սպիտակ քաղաքը իր կառավարության ժամանակ, և թե ինչ աշխատանքներ են տարվել այն վերականգնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular