ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանը հաղթում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ ընտրություններից օրեր առաջ իրավիճակը պարզվում է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղթում է ապիկար իշխանություններին։ 

«Gallup International»-ը հերթական հարցումն է հրապարակել, և հարցվածները պատասխանել են, թե ում են տեսնում ապագա վարչապետի պաշտոնում։ Առաջին անգամ առաջատարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ 

Իշխանության ներկայացուցիչներն ու սազանդարները ամիսներ շարունակ սոցցանցերում նույն «Գելափի» հարցումներն էին տարածում, թե որքան բարձր վարկանիշ ունի Փաշինյանը, իսկ երեկ՝ երբ պարզվեց, որ վարչապետի պաշտոնակատարն արդեն պարտվում է, սկսեցին մեղադրել հնարավոր և անհնարին բոլոր մեղքերում։ 

Սեփական վարկանիշը փոշիացնող իշխող ուժը մահու չափ վախենում է իշխանությունը կորցնելուց և վարչական ու ֆինանսական ռեսուրսների լայն կիրառմամբ փորձում կանխել պարտությունը, սակայն Փաշինյանի գնացքն արդեն գնացել է։  

Եթե նախկինում նույնիսկ մասնագետներն էին նշում, թե Փաշինյանը դեռ որոշակի վարկանիշ ունի մարզերում, ապա այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» համատարած կորցնում է վարկանիշի վերջին փշուրները։ Երևանում, տեղ-տեղ Նիկոլ Փաշինյանը երրորդ տեղում է։ 

Բոլոր հարցումների և կանխատեսումների համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի Փաշինյանին ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմել և վերցնել իշխանությունը։ 
Երկու ամսում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն ընկնում է և շարունակում է ընկնել։ Արդեն գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ հունիսի 20-ից հետո Հայաստանը նոր վարչապետ կունենա։

Լևոն Եղիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular