ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանացի գիտնականները վերլուծել են երկուսուկես միլիոն շոտլանդացիների ինքնազգացողության մասին տվյալները, որոնք կորոնավիրուսի դեմ AstraZeneca կամ Pfizer/BioNTech  պատվաստանյութերի առաջին չափաբաժինն են ստացել և խոստովանել են առաջին դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների առկայության մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

 

AstraZeneca ստացած որոշ բուժառուների մոտ նկատվել են արյան մակարդելիության թույլ խանգարումներ և դրա հետ կապված արյունահոսություն։ Ավելի հազվադեպ եղել է հակառակ ազդեցությունը՝ բարձր թրոմբագոյացում։ Ընդ որում, Pfizer դեղամիջոցի մոտ նման կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել։

Մասնագետներն արձանագրել են, որ AatraZeneca-ով պատվաստվածների մոտ արյան մակարդելիության խանգարումների հետ կապված կողմնակի ազդեցությունների հաճախականությունը կազմում է 1.13 դեպք 100 հազար մարդու հաշվարկով։ Ամենամեծ ռիսկը դիտարկվել է տարեց կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

Միաժամանակ Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ երկու պատվաստանյութերն էլ ընդհանուր առմամբ լավ են տանում։

Հեղինակները կարծում են, որ AatraZeneca-ի հետ կապված ռիսկերը շատ փոքր են և համեմատելի են այլ պատվաստանյութերի (ընդդեմ հեպատիտ B-ի, ծաղկի, համաճարակային պարոտիտի, կարմրախտի, գրիպի) ռիսկերի հետ։

Մայիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի գիտնականները նախազգուշացրել էին COVID-19-ի դեմ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի խառնումից հետո ավելի շատ կողմնակի ազդեցությունների առաջացման հնարավորության մասին: Պարզվել է, որ պատվաստանյութից առաջացող թեթև և չափավոր ռեակցիաները, ինչպիսիք են հոգնածությունը և գլխացավը, շատ ավելի հաճախ են նկատվել, երբ երկու տարբեր պատվաստանյութեր են ներարկվել, քան այն ժամանակ, երբ մարդը երկու անգամ պատվաստվել է միևնույն պատվաստանյութով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular