ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականությունից կտրված. Փաշինյանն այսօր ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու կլինի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը երեք ուղղությունից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ հեռանալու մտադրություն ամենեւին չունեն։ Եվ այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր այդ մարզերից մեկը՝ Գեղարքունիք է այցելելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե հարցին լուծում տալու, կամ մարզի բնակիչներին որեւէ խոստում տալու համար, այլ նախընտրական քարոզչության։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին ամենեւին չի հուզում, որ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հայ զինվորների են ծեծում եւ գերի վերցնում. նրանց համար քարոզարշավն ավելի կարեւոր է։ Սակայն այս իրավիճակում Փաշինյանը պետք է մարզ այցելեր եւ բնակիչներին հանդիպեր ընդամենը մեկ բանի համար՝ հստակ ասելու, թե ի վերջո երբ է ադրբեջանական զորքը հեռանալու ՀՀ տարածքից, երբ են վերադարձվելու գերիները եւ այլն, սակայն այսօր նման իրավիճակի դժվար թե ականատես լինենք։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին վեց զինծառայող գերեվարվել էին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից։ Դրանից երկու օր առաջ պայմանագրային զինծառայող էր սպանվել ադրբեջանական կրակահերթերից Վերին Շորժայի հատվածում։ Տասնյակ անասուններ են անհետանում հայկական գյուղերից, շաբաթ օրը կես ժամ շարունակ կրակել էին Կութ գյուղի հովվի ուղղությամբ։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular