ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը կուսակիցների հիմարությունն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենասարսափելի երազներում անգամ հնարավոր չէր պատկերացնել ավելի անպատասխանատու և տգետ իշխանություն, որ այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն այլևս խճճվել են իրենց անհեթեթ հայտարարութունների հորձանուտում, և օրեցօր իրենցից վանում են բոլոր բանական մարդկանց։ Պատերազմից անցել է յոթ ամիս, և մի քանի հարյուր հայորդիներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։ Իշխանությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, իսկ գերիների մասին հարցերին այնպիսի ցինիկ պատասխաններ է տալիս, որ մտածող մարդու արյունը կարող է սառել երակներում։ Բայց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գերազանցել է իր բոլոր կուսակիցներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ «Մեդիակենտրոնին» տված հայտարարությունում նախ նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե գերիները 1-2 ամիս կսպասեն, պայմանական ասված ժամանակ է, և այդ հայտարարության տակ ոչ մի հիմք չկա։ Ապա և լպիրշաբար դիմել հաղորդավարին․ «Իսկ, գուցե, մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը»։

Լրագրողի զարմացած հարցին ի պատասխան Նազարյանը շարունակել է․ «Իսկ գուցե Ադրբեջանից ավելի շատ պահանջ ներկայացվի։ Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք։ Դուք էլ ունենք խոսք ասելու հնարավորություն»։

Բնավ զարմանալի չէ, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը երկու տարի զբաղեցնող անձը չի գիտակցում ո՛չ իր մանդատը, ո՛չ էլ իշխանության պարտականությունները։ Լենա Նազարյանն այս իշխանության մեջ այդպիսին ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը։ Ապշեցնում է նրա անսահման ցինիզմը, հանրության նուրբ լարերը ոտնատակ տալու կարողությունը, միտումնավոր մարդկանց հրահրելու ցանկությունը։ Եվ այդ ամենը, դեմքի հիմար արտահայտությամբ, անհեթեթությունների բառակույտ երկնելով։ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց ողջամիտ և պատասխանատու մարդկանց հավաքել իր թիմում, և արտահերթ ընտրություններում անխուսափելի պարտության համար նա առաջին հերթին պիտի մեղադրի ինքն իրեն, և յուր կուսակիցներին։

Զավեն Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular