ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություններ չեն․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենացավալին այն է, որ ադրբեջանցիները մտել են Շուշի առանց որևէ տեխնիկայի․ ուղղակի պիկապներով Հադրութից հասել են Շուշի։ Եվ այդ ամբողջ ճանապարհին նրանց չեն կանգնեցրել, իսկ այդ հնարավորությունը կար։ Այս մասին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն աաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ պատճառով մարդիկ հիմա իրավունք ունեն մտածելու, որ եղել է հանցավոր գործարք, և Շուշին հանձնվել է։ Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ։ 5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություն չեն։ Նման առաջարկ եղել է, նման ձայնագրություն հնչել է։ Առաջարկ եղել է նաև այս իշխանությանը, և միայն իշխանափոխությունից հետո է պարզվելու՝ թե իրականում ինչ է կատարվել։

Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այո՛, Շուշին գիտակցաբար հանձնվել է», - հայտարարեց Ռ․ Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular