1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն համարում է, որ ռուս-թուրքական խաղաղարարները Արցախում ժամանակավոր առաքելություն ունեցող կողմեր են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակում Բայդեն-Էրդողան հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Արցախի հարցը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում այս ամենը ՝Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Այդ հանդիպումն անպայմանորեն կապ կունենա նաև Բայդեն-Պուտին հանդիպման օրակարգի հետ, որովհետև այնտեղ էլ է Արցախի հարցը ներառված: ԱՄՆ-ն ներկայացնում է իր դիրքորոշումն այս հարցով: ԱՄՆ-ն համարում է, որ ռուս-թուրքական խաղաղարարները Արցախում ժամանակավոր առաքելություն ունեցող կողմեր են և այն պետք է փոխարինվի միջազգային խաղաղարարներով: Հավանաբար այդ հանդիպումներում քննարկվելու է, թե երբ և ոնց պետք է ռուս-թուրքական խաղաղարարները դուրս գան տարածաշրջանից և ոնց և ինչ կարգով պետք է միջազգային խաղաղարարները գործեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Բայդենը Արցախի խնդրի վերաբերյալ, Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «ԱՄՆ դիրքորոշումը հայտնի դարձավ Բայդենին իշխանությունը փոխանցելուց անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Արցախի հարցի կարգավորումը չի կարող այսպես լինել: ԱՄՆ-ն ռուսական զորքերի, այդ թվում թուրքական դիտորդական կենտրոնի ներկայությունը տարածաշրջանում համարում է որպես ժամանակավոր իրավիճակ, որը պետք է ապագայում փոխվի: Հիմա, փաստորեն հստակեցվում են այդ հարցերը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular