ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգով ստրուկները. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղժղժան պաշտոնակատարին նրա հերթական այցի ժամանակ ծնկաչոք ընդունում է մի ծեր կին։ Սա արդեն չգիտեմ «ժողովրդի»  որերորդ «անկեղծ» պոռթկումն է։ Հիշենք, ոտքեր պաչող ծեր կնոջը, «մեզ մենակ չթողնես» «լացակումած» տիկնոջը, ցեղասպանության թանգարան այցելող «բարի» պապիկին և բազում այլ «ժողովրդի» ներկայացուցիչների։ Այն որ այս ամենը գավառական բեմադրություններ են, կասկած չունեմ։ Այն որ այդ  բոլոր տատիկ-պապիկներին հատուկ գտնում և վճարում են, ինչպես Աբաջյանի պապիկին և Աշոտիկի տատիկին, նույնպես կասկած չունեմ։ Բայց հարցն ավելի քան լուրջ է։

Համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է  պաշտոնակատար կոչեցյալը։ Նա հաճույք է ստանում այդ տեսարաններից, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց   և այդ պահերին իրեն զգում ստրկատեր-միապետ։ Նրա հոգեբանությամբ Հայաստանի ողջ ժողովուրդը պետք է ծնկի գա իր առջև և իրեն երկրպագի։ Եվ հանուն արդարության, պետք է ասել, որ այս հարցում  նա հասել է որոշակի հաջողությունների։ Նրա ստրուկներն են և նրա առջև ծնկաչոք սողում են բոլոր քաղպայմանագրային ողորմելիները, նախարարները, ոստիկաններն ու ԱԱԾ-ականները, դատախազներն ու քննիչները։

Նա բոլորին նսեմացրել և նրանց միջից վերացրել է արժանապատվության տարրական զգացումը (եթե իհարկե, նրանք արժանապատվություն ունեին)։ Այս ողորմելի հոգով  ստրուկները շարժվում են․ «փող՝ ստրկության դիմաց» սկզբունքով։ Կարծում եմ, որ ղժղժան պաշտոնակատարը տառապում է անլիարժեքության բարդույթով։ Հավանաբար, ինչ-որ տարիքում նրան վերաբերվել են ստրուկի նման՝ նվաստացրել, չոքացրել,անասնակերով կերակրել, կոնֆետ գցել և նա ճանկռտելով հափշտակել է այն։ Հայտնի է, որ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular