Կորոնավիրուսի պանդեմիան վերականգնել է ժամանցի մի տեսակի նկատմամբ ռուսաստանցիների հետաքրքրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային համաճարակը, որը ճանապարհորդությունների բազմաթիվ սահմանափակումներ է մտցրել, վերակենդանացրել է ռուսների հետաքրքրությունը ժամանցի գործունեության մեկ տեսակի նկատմամբ: Այս մասին հայտնի է դարձել CloudPayments առցանց խանութների վճարային ծառայության ուսումնասիրության արդյունքներից:
Ըստ տվյալների ռուսները հետաքրքրված են արվարձանային կյանքով. այժմ նրանք նախընտրում են հանգստանալ երկրում իրենց ամառանոցներում: Դատելով առցանց վաճառքի վիճակագրությունից 2021 թվականին ամառանոցային ապրանքների վաճառքը 2020 թվականի համեմատ աճել է 159 տոկոսով: Բանջարանոցային ապրանքների վաճառքը աճել է 37 տոկոսով:
«Համաճարակի ընթացքում շատերը վերագտել են քաղաքից դուրս հանգստանալու օգուտները: Մարդիկ սկսել են ավելի շատ ժամանակ անց կացնել քաղաքի արվարձանային շրջաններում և ակտիվորեն ներդրումներ կատարել իրենց ամառանոցների բարելավման գործում: Հարկ է նշել, որ կտրուկ աճել է բանջարեղենի և խոտաբույսերի ինքնուրույն աճեցման նկատմամբ հետաքրքրությունը», - նշեց CloudPayments- ի գործադիր տնօրեն Դմիտրի Սպիրիդոնովը:
Հաղորդվում է նաև, որ ռուսները սկսել են ավելի շատ գումար ծախսել ամառանոցային իրերի վրա: Եթե անցյալ տարվա գարնանը այս ապրանքատեսակների միջին ծախսը եղել է 2056 ռուբլի, ապա այս տարվա գարնանն այն աճել է 25 տոկոսով և հասել 2580 ռուբլու:
Ավելի վաղ «Ցիան» վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Պոպովը հայտարարել էր, որ մեծ պահանջարկի, շինանյութերի պակասի և գների աճի պատճառով Ռուսաստանում մասնավոր տների և ամառանոցների գները կարող են աճել: Փորձագետի կարծիքով, երկրում միջին հաշվով այդ տեսակի բնակարանների գները աճել են մոտ 20 տոկոսով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը