ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բանտը սանատորիա՞ է, որ մեկ-երկու ամիս մեր գերիներն ավել մնան. Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները մեկ-երկու ամիս էլ ավել կդիմանան՝ միայն թե չզիջվի Հայաստանի ինքիշխանությունը։ Այդ հայտարարությունից մեկ օր անց՝ այսօր, Ադրբեջանի ՊՆ-ից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ հայկական կողմից ևս մեկ զինծառայող է գերի ընկել։

ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ գերիների հետ կապված Փաշինյանի հայտարարությունն իբր քաղաքական դիվիդենտներ հավաքելու և քաղաքական առումով գերիների ծնողներին և հարազատներին և հասարակության այն շերտին, ում հուզում է գերիների կարգավիճակն ու գործընթացի դանդաղությունը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը փորձեց այդ հայտարարությամբ իր կողմը գրավել։

«Սա այնքայն վտանգավոր հայտարարություն է, որ ընդհակառակը՝ ավելի մեծ հակառակ էֆեկտն ունեցավ և շատ ծնողներ հակադարձեցին, որ եթե այդքան լավ է Բաքվի բանտերում, կարող եք անձամբ գնալ և այնտեղ մնալ։ Երկրորդ խնդիրը, որ այսօր այո և ինչու չէ, կարելի է համարել, որ նման հայտարարությունից հետո Ադրբեջանը հերթական գերին է վերցնում, քանի որ բացի Խծաբերդի 62 գերիներից, այլ գերիներ էլ ունենք, ու վերջերս 6 գերիները և այսօր հերթական գերին վերցրեցին։ Սա նշանակում է, որ պետությունը, ղեկավարը, առաջնորդն անլուրջ վերաբերմունք ունի այս հարցին և ավելին, կարող է համարել, թե ինչ կա որ, կարծես սանատորիա է՝ մեկ-երկու ամիս էլ ավել կմնան։ Այնինչ, ամեն օրը այդ տղաների կյանքին վտանգ է՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական առումներով»,-ասաց Հովսեփյանը։

Անկախ պատգամավորն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում այդ ե՞րբ մտածեց երկրի ինքիշխանության մասին, որպեսզի Բաքվի բանտում գտնվող զինվորը մտածի այդ մասին։

«Ես սա համարում եմ ինքնաոչնչացման քայլերից մեկը՝ սեփական ինքնաոչնչացման քայլերից մեկը։ Ինքը վստահ է, որ հասարակության լայն շերտերն ունեն հենց այն մակարդակը, որ ինքն ունի և կերտել են իրենք հենց այդպիսի հասարակություն, որով նրանք կարողանում են կառավարել այսպես ասած այս երկիրը։ Ինչ էլ անի՝ ինքն անմեղ է, գիտակցողն է մեղավոր՝ գտել են մեկմեկու՝ այսպես ասեմ»,-ասաց Հովսեփյանը։

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular